Կայացել է Թրամփ-Մերկել հանդիպումը

By | 07.07.2017
Загрузка...

Մերկելն ու Թրամփը հանդիպում են ունեցել Համբուրգում՝ G20-ի գագաթաժողովի նախօրեին:

Ըստ «Associated Press» գործակալության հաղորդման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  քննարկել են մի քանի կարևոր հարցեր՝ իրավիճակը Հյուսիսային Կորեայում , դրությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում, ինչպես նաև առաջիկա «Մեծ քսանյակի» գագաթաժողովը։

ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը կայացել է այնպիսի հանգամանքներում, երբ վերջին օրերին կողմերը խստորեն քննադատել են մեկը մյուսի տնտեսական քաղաքականությունը: Գերմանիայի կառավարությունը դեմ է ԱՄՆ կառավարության տնտեսական ծրագրերին:

Հաշվի առնելով ԱՄՆ-ում Թրամփի կառավարության մեկուսացնող քաղաքականությունը, Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացվող «Մեծ քսանյակի» գագաթաժողովը լինելու է աննախադեպ տարաձայնությունների հարթակ:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...