Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. վերջինը կողաշրջվելով հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ

By | 12.07.2017

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում Կիևյան կամրջի տակ բախվել են Toyota մակնիշի 40 АА 222 համարանիշի և Nissan մակնիշի 35 FԼ 624 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Հրազդան գետում: Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Օպերատիվ են գործել 1-03 Շտապօգնության, Երևանի Ճանապարհային ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ- փրկարարական ջոկատները: Ժամանած շտապօգնության բժիշկները նախ տեղում են բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին, հետո տեղափոխել հիվանդանոցներ:

Վթարի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետ ոստիկանության փոխգնդապետ Արման Հակոբյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հայտնված ինչ-որ երիտասարդներ փորձում էին Toyota-ի համարանիշները թռցնեին, սակայն ՃՈ աշխատակիցները նրանց մուրազը չթողեցին կատարվի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով