Լեհական «Կոնտրակտուս» կազմակերպությունը նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանի գյուղատնտեսությունում

By | 03.07.2017
Загрузка...

ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է «Կոնտրակտուս» կազմակերպության փոխնախագահ Վիտոլդ Կարչևսկու և «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը»  ծրագրի ղեկավար Յարեկ Զարիխտայի հետ:

Լեհ գործարարները Հայաստան են ժամանել հուլիսի 3-4-ը Լեհաստանի Պոդլասկա տարածաշրջանային հիմնադրամի և Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան ու Հայաստանի զարգացման հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը մասնակցելու նպատակով:   Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները: Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հետաքրքրությունների շրջանակը:

Վիտոլդ Կարչևսկին նշել է, որ  «Կոնտրակտուս» կազմակերպությունը  նպատակ ունի ներդրում կատարել Հայաստանում գյուղատնտեսական մթերքների վերամշակման, ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության, ինչպես նաև  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ գյուղատնտեսական ուղղություններում:   Երկու կողմերի միջև տեղի ունեցած արդյունավետ քննարկման արդյունքում ձեռք  են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...