Լավրով. Ամերիկյան Կոալիցիան ձգտում է պահպանել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ն

By | 22.07.2017

Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծելով այն կետը, որ ԱՄՆ-ի հրամանատարության ներքո այսպես կոչված ԻԼԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիան երբևե Սիրիայում չի կռվել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ, ասաց. «Ամերիկյան կոալիցիան ձգտում է պահպանել ահաբեկչական այս խմբին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սերգեյ Լավրովն ուրբաթ օրը ամերիկյան NBC հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց. «Քանի որ ԱՄՆ-ն ցանկություն չունի պայքարել «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ, Սիրիայում ահաբեկիչների դեմ ուղղված քայլերը համադրելու կապակցությամբ Ռուսաստանի հետ այդ երկրի համաձայնությունը ձախողվել է»:

Լավրովը Սիրիայում լարվածության մեղմացման տարածքների ստեղծումն այդ երկրի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ կարևոր նախագիծ համարելով, հույս հայտնեց, որ այդ նախագծի գործադրմամբ առավել ազդեցիկ պայքար կմղվի ահաբեկչական խմբերի, այդ թվում «Ջեբհաթ-ալ-Նուսրա»-ի դեմ:

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականի մայիսի 4-ին Աստանայում կայացած սիրիական բանակցությունների չորրորդ շրջանում ստորագրեցին Սիրիայում չորս ապահով տարածքների ստեղծման մասին համաձայնագիրը որը տարածվում է Իդլիբ նահանգի, Հոմս քաղաքի հյուսիսային տարածքի, արևելյան Ղութայի և Սիրիայի հարավային տարածքի պարագային:

Չորս ապահով տարածքների ստեղծման մասին համաձայնագիրը գործադրման է հանձնվել մայիսի 6-ից:

 

Parstoday

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով