Իրարանցում՝ ԱԺ-ում. սկսվում է մեքենաների պետհամարանիշների բաժանումը. «Հրապարակ»

By | 15.07.2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովն արդեն ստացել է նոր պետհամարանիշներ ունենալու իրավունքը։ Երեկվանից աժիոտաժն սկսվել է։ Պետհամարանիշներն ստանալու են Ճանապարհային ոստիկանությունից։ Հավանաբար՝ հաջորդ շաբաթվանից։

Մեքենաների համարներն սկսվելու են «ՀՀ 01» և «ՀՀ 11»-ով։ «ՀՀ 11»-ով համարանիշները պատգամավորների թվով են լինելու՝ 105 հատ, և յուրաքանչյուր պատգամավոր իր մանդատի համարով է ստանալու։ Իսկ «ՀՀ 01»-ը ծառայողական մեքենաներինն է լինելու՝ աշխատակազմ, հանձնաժողովների նախագահներ-տեղակալներ և այլն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը դիմել էր Ճանապարհային ոստիկանությանը՝ նոր համարանիշներ հանելու համար: Բանն այն է, որ տարիների ընթացքում ԱԺ-ի հետ կապ չունեցող մեծ թվով մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, գումարով գնել են դրանք, գնացողներն էլ չեն հանձնել հին համարները, և, որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով: Իսկ նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած։

Այժմ «00 01» և «00 11» համար ունեցողներն այլևս «կռուտոյ» տղերք չեն, ճանապարհային ոստիկանների մոտ էլ չեն անցնելու պատգամավորական համարանիշները․ փաստորեն, ժամանակին գործադրված ջանքերը կամ վճարված գումարը ջուրն ընկան»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով