Իրանի գլխավոր դատախազն ասել է.«Արևմտյան երկրները և ԱՄՆ-ը ՝ որպես ահաբեկչության դեմ պայքարող երկրներ, թերանում են իրենց գործում»:
Երկուշաբթի՝ հուլիսի 10-ին Interpol-ի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտակի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ժամանակ Մոհամմադ Ջաաֆար Մոնթազերին ասել է.«Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անունը ՝ որպես ամենակազմակերպված ահաբեկչական հոսանք, որի ձեռքով սպանվել են մեծ թվով իրանցիներ, այսօր Արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի կողմից , հանվել է ահաբեկչական խմբերի ցանկից, իսկ այդ երկրների խորհրդարաններում ամրապնդվել է նրանց գործունեությունը»:
Քննադատելով ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդների պասիվությունը, Մոնթազերին հավաստել է.«Վերջին 38 տարիներին, Իրանն լուրջ փորձ է ձեռք բերել հակաահաբեկչական պայքարի ոլորտում և պատրաստ է միջազգային մասշտաբով փոխանակել այդ փորձը»:
Interpol-ի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտակն Իրանին ճանաչել է ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրն, ավելացնելով.«Թմրանյութերի դեմ պայքարում Իրանի լուրջ ու ազդեցիկ քայլերի շնորհիվ, Իրանում և այլ երկրներում անվտանգություն է հաստատվել»:
Անդրադառնալով կիբերհանցանքների դեմ Interpol-ի հետ Իրանի համագործակցությանը, Շտակն ասել է.«Interpol-ը ողջունում է թմրաբիզնեսի դեմ պայքարում Իրանի իրականացրած քայլերը»:
Parstoday