Իրանը դատապարտել է 1988 թ մարդատար ինքնաթիռը խոցելու ԱՄՆ-ի քայլը

By | 03.07.2017
Загрузка...

ԻԻՀ ԱԳ նախարարությունը դատապարտելով 1988 թվականի հուլիսի 3-ին Իրանի մարդատար ինքնաթիռը կործանելու ամերիկյան ռազմանավի տմարդի ու անմարդկային քայլը, հայտարարել ք. «ԱՄՆ-ն պատասխանատու պիտի լինի իր հակամարդկային քայլերի համար»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարարությունը երկուշաբթի վաղ առավոտյան Իրանի ճամբորդատար ինքնաթիռի դեմ ամերիկյան ռազմանավի հարձակման տարելիցի կապակցությամբ հրապարակած հաղորդագրության մեջ հայտարարել է. «Իրանի ժողովուրդն այդ աղետի հեղինակներին տրամաբանությունից զուրկ հավակնորդներ է համարում, որոնք մարդու իրավունքների հովանավորման ու ժողովուրդների պաշտպանության անվան ներքո ոճիրներ են գործում, մինչդեռ պատասխանատու պիտի լինեն իրենց անմարդկային քայլերի համար»:

ԻԻՀ ԱԳ նախարարությունն այդ հաղորդագրության մեջ հարգելով այդ սարսափելի ոճրագործության նահատակների հիշատակն, ընդգծել է. «Աշխարհի տարբեր անկյուններում անմեղ ժողովրդին, այդ թվում իսլամական Իրանի ժողովրդին սպանելու ԱՄՆ-ի անմարդկային քայլերը վկայում են այն մասին, որ իրենց նպատակների իրագործման համար անմարդկային քայլերի դիմելը հիմնավորվել է ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների մոտ»:

1988 թվականի հուլիսի 3-ին ԻԻՀ-ի մարդատար ինքնաթիռը Պարսից ծոցի երկնքում խոցվեց ամերիկյան «Վինսենս» ռազմանավից արձակված երկու հրթիռներով, որի հետևանքով նահատակվեցին ինքնաթիռի 290 ուղևորներն ու անձնակազմը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...