Իսրայելի վարչապետը դեմ է Սիրիայում հրադադարին

By | 17.07.2017
Загрузка...

Իսրայելի վարչապետը հակառակեց Սիրիայում բանակի պետական ուժերի, ահաբեկիչների ու զինված անձանց միջև ցանկացած տեսակի հրադադարին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն կիրակի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չի ընդունում Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադար հաստատելու կապակցությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կայացած համաձայնությունը:

Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարը հաստատվել է անցած կիրակի օրվա կեսօրվա ժամերից:

Իսրայելի վարչապետ Նետանյահուի այցից զայրացած ֆրանսիացիները բողոքի հանրահավաք են կազմակերպել Փարիզում:

Սիոնիստական ռեժիմը շարունակ պաշտպանում է Սիրիայում գտնվող ահաբեկիչներին և այդ ռեժիմի բանակի ռազմական ինքնաթիռներն անգամներ հարվածել են Սիրիայի բանակի ուժերին պատկանող դիրքերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...