Ինչպե՞ս էին 60.000 դոլարով թիրախավորելու Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին և Սարգսյանին. 1in.am

By | 28.07.2017
Загрузка...

«Նորք-Մարաշի» զինված խմբի գործով մեղադրանքը շարունակում է հարցեր առաջացնել` առնվազն կասկածներ ծնելով, որ այս գործի նախաքննությունը թերի է եղել:

Ըստ մեղադրանքի` խմբի ղեկավարի պարտականությունները ստանձնած Արթուր Վարդանյանի հրահանգով խմբի անդամները կատարել են Արթուր Վարդանյանի կողմից իրենց առջև դրված հանձնարարությունները: Խմբի անդամ Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները:

Այդ օբյեկտների թվում են եղել ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության հրապարակը, Ֆրանսիայի հրապարակը, Հաղթանակ և Կիևյան կամուրջները, գծագրել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի շենքը և հարակից այլ տարածքներ:

Մեղադրանքի մեկ այլ դրվագում նշված է, որ ահաբեկչական գործողություններ իրականացնելու և իշխանությունը տապալելու համար Վարդանյանն ունեցել կամ վերցրել է մոտ 60000 դոլար:

Ինքնին հասկանալի է, որ դա չափազանց փոքր գումար է նման մասշտաբի գործողություններ իրականացնելու համար: Սա հիմք է տալիս մտածել, որ ոչ մի զինված խումբ, որպես այդպիսին, չի եղել և, ըստ էության, գործ ունենք Արթուր Վարդանյանի արկածախնդրության, ցնորքների հետ, որոնցից օգտվել է իշխանությունը` հակաահաբեկչական պայքարի իմիտացիա ստեղծելու և գործ «թխելու» նպատակով, մանավանդ, որ նախաքննության ընթացքում այս գործով որոշ մեղադրյալներ «մշակվել» են:

Բայց շատ հնարավոր է, որ 60000 դոլարն է իմիտացիա և իրականում նման հիշատակումով խումբը խնամքով թաքցրել է այն հնարավոր աջակցությունը, որ ունեցել է իշխանության որևէ կենտրոնի կամ արտաքին ուժերի կողմից: Ամեն դեպքում`գործն այս տեսքով կաղում է պատճառահետևանքային տրամաբանվածության իմաստով և տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք ոչ թե ահաբեկչության կանխման, այլ այդ թեմայով հյուսված լեգենդի հետ:

 

1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...