ԻԼԻՊ-ի անդամ. Թուրքիան երաշխավորել էր ահաբեկիչների մուտքը Սիրիա

By | 17.07.2017
Загрузка...

ԻԼԻՊ-ի ձերբակալված անդամներից մեկը բացահայտելով այդ խմբի անդամների Սիրիայի տարածք փոխադրվելու ուղղությամբ Թուրքիայի դերակատարությունն ասաց. «Անկարայի իշխանությունները երաշխավորել էին զինված անձանց մուտքը Սիրիայի տարածք»:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն Սիրիայի քրդերի միջոցով ձերբակալված թունիսցի այդ ահաբեկիչն ասել է. «Թուրքիայի Ստամբուլի օդանավակայանում որոշ անհատներ Սիրիա մուտք գործելու համար առաջնորդում են ահաբեկիչներին»:

«Հիշյալ անհատները օդանավակայանի կամ ցամաքային սահմանների միջոցով Թուրքիայից Սիրիա են անցնում»,-հայտարարել է այդ ահաբեկիչը:

Սիրիայում պատերազմ սկսվելուց և այդ երկրում ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի գործունեությունը սկսվելուց ի վեր Անկարայի իշխանություններն անգամներ մեղադրվել են այդ խմբերի անդամներին Թուրքիայի տարածքով Սիրիա փոխադրելու հարցում:

Թուրքիան նաև մեղադրվում է ԻԼԻՊ-ին պաշտպանելու նպատակով զենքի բեռնվածքներ Սիրիա փոխադրելու մեջ:

Անցած տարի Սիրիայի ազգային հաշտության համադրման ռուսական կենտրոնը Սիրիայի Լաթաքիա նահանգում գտնվող «Համիմեմ»-ի ռազմաբազայում հայտարարեց, որ հայտնաբերել է Թուրքիայից ԻԼԻՊ-ի ահաբեկիչների համար փոխադրվող զենքի բեռնվածքը:

Թուրքիայի «Ջոմհուրիեթ» օրաթերթն էլ 2015 թվականի մայիսին հաղորդեց Թուրքիայից Սիրիա զենքի փոխադրման մասին:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...