Ժամկետանց վարկերի կշիռն աճել է

By | 10.07.2017
Загрузка...

ՀՀ առևտրային բանկերի վարկերի կազմում այս տարվա մարտ-մայիս ամիսների ժամկետանց վարկերի ծավալն աճել է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի մայիսի վերջի դրությամբ բանկերի ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 36 մլրդ 997 մլն դրամ՝ մարտին 33 մլրդ 630 մլն դրամի և ապրիլին ̀  34 մլրդ 574 մլն դրամի դիմաց։

Այսպիսով, 2 ամսվա՝ ապրիլի և մայիսի ընթացքում, ժամկետանց վարկերի ծավալն ավելացել է 3 մլրդ 367 մլն դրամով կամ 10%-ով։

Ընդամենը վարկերի ծավալը նույն երկու ամիսների աճել է 35.1 մլրդ դրամով կամ 1.4%-ով և մայիսի վերջին կազմել 2 տրիլիոն 458 մլրդ դրամ։

Այսինքն, ժամկետանց վարկերի աճի տեմպը մի քանի անգամ բարձր է եղել է ընդհանուր վարկերի աճի տեմպից։ Դրա արդյունքում ժամկետանց վարկերի կշիռը ընդհանուրի վարկերի մեջ ավելացել է. եթե մարտի վերջին այդ ցուցանիշը 1.39% էր, ապրիլի վերջին՝ 1.41%, ապա մայիսի վերջին հասել է 1.51%-ի։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...