Թուրք-քրդական բախումներում սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել 2-ը

By | 24.07.2017
Загрузка...

Հուլիսի 24-ին Թուրքիայի հարավարևելյան Սղերթ (Սիիրթ) նահանգի Բայքան գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են Ժանդարմերիայի զինծառայողների վրա, սպանվել է 1 զինծառայող, վիրավորվել է 1 զինծառայող  և 1 «գյուղական պահապան»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Զինծառայողները դուրս գալիս են եղել Բայքան գավառի Չուքուրջա գյուղում տեղակայված ժանդարմերիայի զորամասից, երբ հարձակումը տեղի է ունեցել:

Վիրավորները տեղափոխվել են Սղերթի նահանգային հիվանդանոց: Նահանգում գործողություններ են սկսվել քուրդ զինյալների դեմ:

Հուլիսի 24-ին Թուրքիայի զինուժը և ժանդարմերիայի հատուկ նշանակության ուժերի 1-ին բրիգադը գործողությունները են սկսել նաև հարավարևելյան Շրնաք նահանգում: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Գործողությանն աջակցում են նաև հարվածային ուղղաթիռներ, որոնք հարվածում են քուրդ զինյալների դիրքերին: Ըստ աղբյուրի՝ «շարքից հանվել է» 6 զինյալ:

Թուրք-քրդական բախումները Թուրքիայի տարածքում վերսկսվել են դեռևս 2015- ամռանը: Արդեն 2 տարի շարունակվող բախումներում երկու կողմերն էլ և՛ մարդկային, և՛ նյութական բազմաթիվ կորուստներ են ունեցել: Բախումների հետևանքով է ավերվել են մի շարք բնակավայրեր, տեղահանվել է 350-500 հազար մարդ:

 

 

Razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...