Թուրքիա.«Կշարունակենք զինված ուժերի մաքրագործման ընթացքը»

By | 20.07.2017
Загрузка...

Թուրքիայի նախագահի աշխատակազմի խոսնակն Անկարայում ասել է.«Մինչ այժմ մեծ ջանքեր են գործադրվել Թուրքիայի զինված ուժերի շարքից գյուլենական խմբի հետևորդներին հանելու ուղղությամբ»:

Թուրքիայի նախագահի աշխատակազմի խոսնակ Իբրահիմ Քալինն ասել է.«Թուրքիայում անցած տարի իրականացված անհաջող հեղաշրջումից ի վեր այդ երկրի զինված ուժերը ավելի են հզորացել և երկրում կշարունակվի գյուլենական խմբի հետևորդների մաքրագործումը»:

«Թուրքիան վճռակամորեն կշարունակի տարածաշրջանում հակաահբեկչական պայքարը, և 2016 թ.-ի հունիսի համեմատությամբ Թուրքիան այսօր ավելի ապահով երկիր է». հավելել է Քալինը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...