Թուրքիայի բանակը մտել է Սիրիայի Կոբանի

Սիրիայի քրդերին հարող լրատվական աղբյուրների հաղորդմամբ, Թուրքիայի մի խումբ բանակայիններ մուտք են գործել Կոբանի քաղաք:

Քրդական «Հավար նյուզ» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ կիրակի երեկոյան, Թուրքիայի մի խումբ բանակայիններ Կոբանիի արևմտյան հատվածից մուտք են գործել այդ քաղաք:

Լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Թուրքիայի բանակն իր ուժերին տեղակայել է Կոբանիի արևմուտքում գտնվող Սեֆթաք և Բոնանի գյուղերի շրջակայքում և մի խումբ զորայիններ քաղաք են մուտք գործել:

Դամասկոսը խիստ դատապարտում է Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունն ու միջամտությունը և այդ քայլը Սիրիայի տարածքային ամբողջականության խախտում է համարում:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով