Թիլերսոնը մտադիր է լքել պետքարտուղարի պաշտոնը. CNN

By | 25.07.2017
Загрузка...

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարող է լքել իր պաշտոնը մինչև 2017 թվականի ավարտը, հայտնում է CNN-ը։

Հղում անելով Թիլերսոնին մոտ աղբյուրներին՝ հեռուստաալիքը հաստատում է, որ պետքարտուղարի մոտ չափազանց շատ տարաձայնություններ են կուտակվել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հաղորդվում է, որ Թիլերսոնին մասնավորապես դուր չի եկել նախագահի քննադատությունն Արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսի հասցեին, նա այլ տեսակետներ ունի նաև Պետդեպի կադրային քաղաքականության և Իրանի հետ հարաբերությունների կառուցման հարցերում։

CNN-ը նշում է, որ Թիլերսոնը նախկինում ևս չէր բացառել 2017 թվականի վերջին հրաժարական տալու հավանականությունը, սակայն այժմ մտածում է պաշտոնը թողնել միչև ընթացիկ տարվա ավարտը:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...