Էրդողանը և Ալիևը բանակցել են ԼՂ հակամարտության շուրջ

By | 10.07.2017
Загрузка...

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ԼՂ հակամարտությանը վերջ դնելու ուղիները:

Սպուտնիկ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի գրասենյակը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է.«Կիրակի երեկոյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը բանակցել են Ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու ուղիների շուրջ, և Ալիևը հակամարտության հետ կապված մանրամասների վերաբերյալ  իրազեկել է  Էրդողանին»:

Ըստ հաղորդման՝ հանդիպման ժամանակ Էրդողանն ընդգծել է.«Անկարան մշտապես աջակցում է միջազգային օրենքների շրջանակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:

Էրդողանը և Ալիևը նաև բանակցել են ռազմական ոլորտում երկու երկրի համագործակցության ամրապնդման շուրջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 9-ին ժամանել է Թուրքիայի Ստամբուլ քաղաք՝ մասնակցելու 22-րդ Համաշխարհային նավթային կոնգրեսին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...