Էմբեր Ռոուզ. Քանյե Ուեսթն իսկական բռնապետ է

By | 27.07.2017
Загрузка...

Օրերս ռեփեր Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին սենսացիոն բացահայտումներ է արել ռեփերի հետ իր հարաբերությունների մասին: «Ես այլևս չեմ կարող լռել: Քանյեն իսկական բռնապետ է: Չնայած մեր սիրավեպից հետո իմ կարիերան հասավ գագաթնակետին, ես մինչև հիմա էլ տառապում եմ և ինձ կոտրված զգում: Մեր բաժանումից հետո ինձ համար դժվար է ինչ-որ մեկի հետ հարաբերություններ սկսել: Ես վախենում էի այս մասին խոսել, քանի որ Քանյեն շատ ազդեցիկ ընկերներ ունի և լուրջ հեղինակություն»,-խոստովանել է մոդելը: Քանյեն ու Էմբեր Ռոուզը 2 տարի հանդիպել են և բաժանվել 2010 թվականին: Բայց անգամ բաժանումից հետո էլ ռեփերը չէր դադարում խայթող մեկնաբանություններ անել նախկին ընկերուհու հասցեին, ծաղրում էր նրա արտաքինը: Ի պատասխան՝ Էմբեր Ռոուզը լրագրողներին պատմում էր իրենց անձնական կյանքից ուշագրավ մանրամասներ:

 

Ամբողջական հոդվածն այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...