«Զվարթնոց» օդանավակայանում պաշտոնյա է ձերբակալվել. ով է նա և ինչով է հայտնի. Armlur

By | 29.07.2017

Հուլիսի 22 –ին ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 21-ին, ժամը 21.10-ին «Զվարթնոց» օդնավակայանից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Ալբերտ Ս.-ն, որը հուլիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:

Նկատենք, որ ոստիկանությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ալբերտ Ս-ն, որը անցնելով պաշտոնական լիազորությունները իրավապահների կողմից հետախուզման մեջ է եղել եւ,որոշել է փախչել երկրից:

Եվ ահա ArmLur.am-ին իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող եւ Զվարթնոց օդնավակայանից բերման ենթարկված անձի ինքնությունից մանրամասներ են հայտնի դարձել: Եվ այսպես մեր հավաստի տեղեկությունների համաձայն` իրավապահների կողմից հետախուզվող անձը, որը ըստ էության գնացել էր «Զվարթնոց» օդնավակայան, որ փախչի Հայաստանից, եղել է Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը:

Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են, որ դպրոցի տնօրենը պաշտոնական լիազորություններն է անցել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ, իսկ ահա Ալբերտ Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց են կիրառել ստորագրությումբ չհեռանալու մասին: Դատելով ստեղծված իրավիճակից` Սուսեր համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Ստեփանյանը չի պահպանել օրենքը եւ, օգտվելով այն հանգամանքից, որ ազատության մեջ է, որոշել է խուսափել պատասխանատվությունից: Նկատենք, որ առաջին անգամ չէ, որ Ալբերտ Ստեփանյանը հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Բան այն է, որ 2014 թվականին Սուսեր համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը եւ Սուսեր համայնքի գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը մի լավ ծեծել էին միմյանց: Պարզվել էր, որ Ալբերտ Ստեփանյանը Սուսեր գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, իսկ ահա համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը նույն դպրոցում նաեւ ուսուցիչ է աշխատում: Արդյունքում, սեպտեմբերյան մի առավոտ հաղթանդամ այս տղամարդիկ դպրոցի ուսուցչանոցում պատանիներին վայել ծեծկռտուք էին սարքել:

Նրանց բաժանել են ուսուցչանոցում գտնվող մյուս ուսուցիչները, այդ թվում՝ կանայք: Ծեծի այս գործը հասել էր դատարան: Գուրգեն Զաքարյանը դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել ու հայտնել, որ 2013 թվականի սեպտեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 9-ին, մտել է ուսուցչանոց ու տեսել, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը «փռված ձևով» նստած է բազմոցին: Ուսուցչանոցում կանայք են եղել: Ինքը զգուշացրել է Ստեփանյանին, որ փոխի նստելաձևը:

Ալբերտ Ստեփանյանը պատասխանել է. «Դու չես, որ պիտի ասես՝ ոնց նստեմ: Իրենք սկսել էին քաշքշել իրար, ձեռքերով փոխադարձ հարվածներ էին հասցրել: Գուրգեն Զաքարյանն ասել էր, թե չնայած ինքը Ստեփանյանի հարվածներից մարմնական վնասվածք չի ստացել, բայց ֆիզիկական ցավ է զգացել: Նա Ալբերտ Ստեփանյանի հետ չի հաշտվել: Ալբերտ Ստեփանյանն իրեն մեղավոր չէր ճանաչել: Նա հայտնել էր, թե դեպքի օրը սպորտային համազգեստով նստած է եղել դպրոցի ուսուցչանոցում: Գուրգեն Զաքարյանն իրեն դիտողություն էր արել՝ ասելով. «Հլը կարգին նստի»:

Ինքը չի հասցրել վեր կենալ տեղից, քանի որ Զաքարյանը դիտողությունն անելուց անմիջապես հետո հարվածել է իր դեմքին: Ինքը փորձել էր պաշտպանվել: Զաքարյանը շարունակել էր հարվածներ հասցնել, իսկ ինքը նրան ընդամենը մեկ անգամ էր խփել:

Իրենց աշակերտավայել պահած և համայնքի ղեկավար, ինչպես նաեւ ուսուցիչ Զաքարյանին եւ Ալբերտ Ստեփանյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշենորվ `ծեծ: Արդյունքում, Գուրգեն Զաքարյանը դատապարտվել էր 100 հազար դրամ, իսկ Ալբերտ Ստեփանյանը՝ 90 հազար դրամ տուգանքի չափով: Ինչպես ցույց է տալիս իրավիճակը, այս ամենից հետո Ալբերտ Ստեփանյանը ըստ էության դասեր չքաղեց եւ հիմա էլ պաշտոնական լիազորություններ անցնելու գործով ներգրավված է որպես մեղադրյալ:

 

Друзья переслали мне сегодняшний пост Тиграна Кеосаяна об Армении, Николе и Серже.Армен Ашотян

10.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

«Քոչարյան Անդրանիկի ականջին շշնջացեք, որ շուտով Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ մեր երկրի կիսաբաց լուսամուտը ամբողջությամբ կբացվի…».Արմեն Աշոտյան

09.08.2020

Ավտովթարի հետևանքով մահացել է դերասաններ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

10.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով