«Զիբիլիկսի» գործ. ՊՊԾ գնդի ձայների ցուցակի փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվեց. ՀԺ

By | 12.07.2017
Загрузка...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերվելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է:

Ծառայողական քննություն նշանակվել էր մայիսի 12-ին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ ՀՔԾ-ում նույն դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ:

Նշենք, որ խոսքը հայտնի «Զիբիլիկսի» գործի մասին է: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էր ուղարկել հայտնի «Զիբիլիկսի» գործով նյութերը: Խոսքը ՀՀԿ ցուցակով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբից դուրս բերված և աղբամանը նետված, ապա և «Ելք» դաշինքի ներկայացուցիչների կողմից հայտնաբերված սկանդալային թղթերի մասին է: Փաշինյանի խոսքով՝ ցուցակներից մեկում ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են, և գրված է, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի օգտին:

Հենց այս՝ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մեր տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում դեռ մեղադրյալներ չկան:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...