Զարիֆ. Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման հարցում ԱՄՆ-ն թերացել է

By | 17.07.2017
Загрузка...

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «ԱՄՆ-ն թերացել է Իրանի հետ միջուկային համաձայնության գործադրման հարցում»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, որ ՄԱԿ-ի քաղաքական բարձրագույն ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք է ուղևորվել կիրակի օրը CNN-ի հետ հարցազրույցում միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի շուրջ ասաց. «Իրանը լիարժեքորեն կատարել է իր ստանձնած պարտավորությունները և ԱԷՄԳ-ն անգամներ դա հաստատել է, բայց ԱՄՆ-ն չի հարգել իր պարտավորությունները»:

ԻԻՀ ԱԳ նախարարը պատասխանելով այն հարցին, որ ոմանց համոզմամբ 5+1 խմբի հետ միջուկային համաձայնությունից հետո Իրանը կարող է միջուկային զենքի ձգտել, ասաց. «Իրանը թե համաձայնության ընթացքում և թե դրանից առաջ բացարձակ կերպով հայտարարել է, որ միջուկային սպառազինության ծրագիր չունի և ԱԷՄԳ-ն հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի ռազմական հավանական ծավալների մասին հավակնություններն անհիմն են եղել»:

«Սիրիայի, Աֆղանստանի, Իրաքի ու տարածաշրջանի այլ կետերի հանդեպ Թեհրանի վարած քաղաքականությունը անփոփոխ է մնացել: Իրանը շարունակ դեմ է եղել ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը և օգնել է նրանց ովքեր պայքարում են ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով Սիրիայի համակարգի հանդեպ Իրանի ցուցաբերած պաշտպանությանը:

Զարիֆն անդրադառնալով Եմենի ճգնաժամին ասաց. «Իրանը դեմ գնալով Եմենում բախումներին ներկայացրեց հրադադարի, հումանիտար օժանդակությունների, միջեմենական բանակցությունների և Եմենի ժողովրդի կամքի համաձայն պետության ձևավորման վրա հիմնված չորս կետանոց մի նախագիծ և հավատացած է, որ բախումներին վերջ տալու միակ լուծումն այն իրականության ըմբռնումն է, որ ռազմական որևէ լուծում գոյություն չունի»:

Զարիֆն արձագանքելով «Նյու Յորք Թայմզ» օրաթերթի այն հավակնությանը, թե Իրանն իր տիրապետության տակ է առել Իրաքն, ասաց. «Իրանը շարունակ ճիշտ ընտրություն է կատարել և օժանդակել է Իրաքի ժողովրդին: Հակառակ որոշ երկրների որոնք պաշտպանել են Սադամին, ԻԼԻՊ-ին ու ահաբեկչական այլ խմբերին»:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...