Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետի գանձապահի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով որոնվում է «ռաբիս» երգիչ Վարդանիկը

By | 01.07.2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փատով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ հունիսի 30-ին Երևանում՝ «ՍԱՍ» սուպերմարկետում, ավազակային հարձակումը կատարել է Վ. Եղիազարյանը: Վերջինս դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահից հափշտակել էր 600 հազար դրամ և դիմել փախուստի:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ Վ. Եղիազարյանը հանրությանն հայտնի «ռաբիս» երգերի կատարող Վարդանիկն է: Չի բացառվում, որ քննչական բաժինը միջնորդությամբ դիմի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ հայտարարվի հետախուզում և խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանք:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հովածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նշված քրգործը հարուցվել էր հունիսի 30-ին՝ Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փաստով:

Ժամը 04: 40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Թումանյան փողոցի վրա գործող «ՍԱՍ» սուպերմարկետում անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահ Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Ս.-ի նկատմամբ ավազակային հարձակում է կատարել՝ հափշտակելով 600 հազար դրամ:

Ստահակը իր սև գործն ավարտին հասցնելուց հետո դիմել էր փախուստի: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ավազակային հարձակման կասկածանքով որոնվող 34-ամյա Վարդան Եղիազարյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

Դեղերդ խմիր, տուպիցա.Աննա Հովները՝Փաշինյանին

19.05.2020

Սերժ Սարգսյանի ասուլիսը իրոք կարող է լինել այն քաղաքական «երկրաշարժը»,որի «փլատակների» տակ շատերը կարող են հայտնվել.Վահան Բաբայան

19.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով