Երկվորյակ եղբոր տվյալներով կեղծ անձնագրով հատել է հայ-վրացական սահմանը

By | 13.07.2017
Загрузка...

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Դավիթ Բեգլարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. օգոստոսի 24-ին դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Աբովյանի անձնագրային բաժանմունք եւ ներկայացնելով երկվորյակ եղբոր՝ Սամվել Բեգլարյանի կենսաչափական տվյալները, օգտագործելու նպատակով 2016թ. սեպտեմբերի 1-ին ստացել է եղբոր՝ Սամվել Բեգլարյանի կենսաչափական տվյալներով  լրացված, սակայն իր լուսանկարով, ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիրը:

Դ. Բեգլարյանը 2016թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 23.08-ին վերհիշյալ կեղծ անձնագրի օգտագործմամբ ՀՀ Բագրատաշենի հսկիչ-անցագրային կետով հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով(«Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») եւ 329 հոդվածի 1-ին մասով(«Պետական սահմանն ապօրինի հատելը»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝  Դ. Բեգլարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրա  վերաբերյալ մեղադրանքը  դատարանում պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

 

Առավոտ.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...