ԵԱՏՄ-ին կո՞ղմ, թե՞ դեմ. Նիկոլ Փաշինյանի ինտրիգը

ՌԴ-ում ընդունված՝ օտար երկրների կողմից տրված վարորդական վկայականներով աշխատելն արգելող օրենքը, իսկ հետո ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկը՝ օրենքով ռուսերենը պաշտոնական լեզու ամրագրելու մասին, հակառուսական տրամադրությունների նոր ալիք են առաջացրել Հայաստանում։ Օրենքի ընդունումից հետո Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, դաշինքի անդամ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի:

«Ելքի» պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել գործընկերոջ առաջարկին՝ նշելով, որ ինչքան շուտ ՀՀ իշխանությունները հասկանան և ընդունեն դա, այնքան «ավելի կարճ ժամանակ կպահանջվի գոյություն ունեցող և ոչ մի հույս չներշնչող ու չտանող ճահճից դուրս գալու համար»:

Խմբակցությունը, սակայն, միասնական դիրքորոշում դեռ չունի։

Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասել է, որ այս թեմայով քննարկումները դեռ ընթանում են, վերջնական որոշման մասին կտեղեկացնեն լրատվամիջոցներին։

Մինչ օրս հայտնի չէ ԱԺ «Ելք» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի տեսակետն այս խնդրի վերաբերյալ։

168.am-ը փորձեց նրանից պարզել, թե ի՞նչ է մտածում ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարի մասին։ Բայց Ն.Փաշինյանը հայտարարեց, թե հեռախոսով չի մեկնաբանում, իսկ հանդիպումից և հարցազրույցից հրաժարվեց։

Թե երբ «Ելքը» վերջնական որոշում կկայացնի, պարզ չէ։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը բավականին ինտրիգային իրավիճակում է հայտնվել։ Խնդիրն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին նախագիծ էր ներկայացվել։

Հեղինակը պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էր: Նախագծի համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ Հայաստանն անդամակցում է միությանը, չի արձանագրվել որևէ դրական միտում ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ անվտանգության ոլորտում, ինչն ակնհայտ է դարձել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

2016թ. հունիսին ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովում նախագծի քննարկման ընթացքում դրան դեմ արտահայտվեց այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, թեև ավելի վաղ նա դեմ էր քվեարկել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:

Փաշինյանն իր դիրքորոշումը հիմնավորել էր նրանով, որ քաղաքական սխալներն ուղղելու լավագույն տարբերակը հակառակ որոշում կայացնելը չէ:

«Այդ կառույցում որոշումները կայացվում են կոնսենսուսով, այսինքն՝ եթե Հայաստանը որևէ որոշման դեմ լինի, այն չի կարող ընդունվել: Չի բացառվում, որ Ադրբեջանը ցանկություն ունի անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը: Հայաստանը, մնալով միության կազմում, կարող է թույլ չտալ այդ անդամակցությունը, անհրաժեշտության դեպքում՝ նաև բոյկոտելու եղանակով»,- ասել էր Ն.Փաշինյանը:

Ի վերջո, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախագծի քննարկումները հետաձգվեցին մինչև 1 տարի:

Սակայն Սահմանադրության փոփոխությունների հետևանքով նախկին նախագծերն այլևս որպես ժառանգություն չեն անցնում նոր գումարման խորհրդարանին և ենթակա չեն քննարկման։

Այժմ հարց է՝ «Ելքում» ո՞ր նժարն ավելի ծանր կլինի, և արդյո՞ք խմբակցությունը հանդես կգա ԵԱՏՄ-ից դուրս գալու նոր նախաձեռնությամբ։

 

Աղբյուր` 168.am

Լուսանկարը`  Ֆոտոլուրի

Նմանատիպ նորություններ

Վարչապետը պետք է հայտարարի, որ Արցախում ստացել է ի... Արցախին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու իշխանություների դիրքորոշումը  կեղծ օրակարգ է, քանի որ բանակցային գործընթաց երբևէ տեղի չի ունե...
Հանրային ելույթ եմ ունենալու, երբ անհրաժեշտ գտնեմ.... Հրաժարականից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է լրատվամիջոցի հարցերին։ Հանրային հեռուստաընկերության լրագրողին հաջո...
«Ծերուկն իսկապես անտանելի է դառնում».Արամ Հարությ... «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կալանավայրի անէությունից կրկին «հառնած» Վահան Շ...
Միայն թե հաջորդ զեկույցում Հայաստանը չներառվի ԱՊՀ ... Ըստ ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարային զեկույցի» Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը` նախորդ տարվա 129-րդ հորիզոնականից հայտնվելով 116-րդ հորիզոն...
ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Մոսկվայի բնակարաններից մեկում 11–ամյա ՀՀ քաղաքացու... Մոսկվայի բնակարաններից մեկում տղա երեխայի դի է հայտնաբերվել, ով ունեցել է մանկական ուղեղային կաթված։ Այս մասին հաղորդում է mskagency.ru–ն` հղու...
Նորմալ երկրում նորմալ ղեկավարի օրոք Դավիթ Անանյանն... ՊԵԿ նախագահ Դավիթ ԱՆանյանի և իր թիմի ֆանտաստիկ պարգևավճարները ոչ այլ ինչ են, քան պետական միջոցների թալան: Նույնը վերաբերում է միլիոններով պարգևավճ...
«Քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ ե... Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով