Գևորգ Սաֆարյանը դիմել է ՄԻԵԴ

By | 21.07.2017
Загрузка...

Գևորգ Սաֆարյանի պաշտպանները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

Գևորգ Սաֆարյանը իրեն՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքից զերծ պահելու պետության պարտավորությունները չկատարելու, նրա կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներից զերծ պահելու պարտավորությունը չկատարելու կապակցությամբիր պաշպանների  միջոցով դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով՝ խնդրելով ՀՀ կառավարությունից պահանջել իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից զերծ մնալու պարտավորության կատարամաներաշխիքներ:

Դիմումի ներկայացումը կապված է Գևորգ Սաֆարյանին առանձնացված մասնաշենքի խցից հիմնական մասնաշենքիխուց տեղափոխելու հետ, հաշվի առնելով այն, որ այնտեղ նրան սպառնում է խոստացված հաշվեհարդար քրեական տարրերի կողմից:

Հենց այսօր լրանում է Գևորգ Սաֆարյանին պատժախցում  պահելու ժամանակը և այսօր է որոշվելու նրան առանձնացված մասնաշենքի խուց տեղափոխելու հարցը:

Սաֆարյանին առանձնացված խուց (առանձնացված մասնաշենքում) տեղափոխելով Կառավարությունը դեռ հնարավորություն ունի առարկայազուրկ դարձնել ՄԻԵԴ ներկայացված դիմումի պահանջն ու սեփական նախաձեռնությամբ ապահովել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի  3-րդ հոդվածներով  սահմանված պարտականությունը՝ Գ.Սաֆարյանին անմարդկային վերաբերմունից և խոշտանգումներից զերծ մնալու մասով:

Գ.Սաֆարյանի պաշտպաններ՝

Տիգրան Եգորյան

Վահե Գրիգորյան

Դավիթ Գյուրջյան

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...