Գյումրիում լարված իրավիճակ է. քաղաքապետը խստացրել է իր անվտանգությունը. «ՀԺ»

By | 11.07.2017

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում:

Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել: Մայիսի 5-ին սպանված գտան Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին: Այս դեպքից մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, մահացած գտան Գյումրու Կամոյի 71ա շենքի առաջին հարկի 3-րդ բնակարան բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունյանին: Երիտասարդի մահվան հետ կապված ոչ պաշտոնական մի քանի վարկած շրջանառվեց, բայց պաշտոնապես իրավապահների կողմից դեռ որևէ հայտարարություն չի եղել:

Հունիսի 8-ին սկանդալային ծեծկռտուք էր տեղի ունեցել նշյալ փողոցի Շախմատի դպրոցի դիմաց: ՀՀԿ-ական, Գյումրու գազի գրասենյակի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանի վարորդի եւ Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանի սկանդալային վիճաբանությունը, ըստ ականատեսների, ավարտվել էր կրակոցներով, թեև դատախազությունը հերքեց այդ տեղեկությունները:

Հունիսի 25-ին կրկին Սայաթ-Նովա փողոցում սրճարաններից մեկի դիմաց օրենքով գողերի պատճառով տեղի էր ունեցել կրակահերթերի «հրավառություն», որի հետեւանքով տուժել էր 1981 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը, նա դեռ ապաքինվում է: Խոսվեց, որ այս կրակոցների մեջ խառն է գյումրեցի հայտնի գող Զապի մատը, բայց այս խոսակցությունները կրկին չհաստատվեցին: Այժմ իրավապահները հետախուզում են հայտարարել 34-ամյա Արտյոմ Ղազարյանի նկատմամբ, նա Զապի`Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է Չախալ Կարենը`31-ամյա Կարեն Սարգսյանը:

Ամենաթարմ կրիմինալ դեպքը Գյումրիում տեղի է ունեցել երեկ` հուլիսի 9-ին: 21-ամյա մի տղա կենցաղային վեճի պատճառով դանակահարել էր 35-ամյա Սամվել Հովհաննիսյանին: Վերջինիս պատճառելով կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր: Քննչական կոմիտեն արդեն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ գործի շրջանակներում կա ձերբակալված անձ:

Դատախազությունը և ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված: Ըստ երևույթին, չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ կրիմինալ աշխարհի դեմքերի հետ: Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը և հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը»:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով