«Գծատեր կամ առանձին երթուղի չի լինի». Վահան Մարտիրոսյան

By | 20.07.2017

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին: Ըստ այդմ՝ Հայաստանում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն այլևս չեն զբաղվի երթուղային ցանցերով, որոնք ներկայումս չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը:

Հայաստանում միասնական երթուղային ցանցի ստեղծման շրջանակներում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ, կստեղծվի արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև՝ դեպի Երևան, իսկ միասնական երթուղային ցանցը կսպասարկեն օպերատորները:

Ինչպես լրագրողներին պարզաբանեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ դաշտը պետք է խոշորացվի, օպերատորներ դառնան 1, 2, 3 ընկերություններ:

«Գծատեր կամ ինչ-որ առանձին երթուղի հասկացություն չի լինի, պետք է լինի միասնական ցանց, և այն սպասարկի կոնկրետ օպերատորը»,- ասաց Վ.Մարտիրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

168.am

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով