Գարդիան. Թրամփը դեպի փլուզում է առաջնորդում ԱՄՆ-ն

By | 21.07.2017

Լոնդոնում հրատարակվող «Գարդիան» օրաթերթը գրեց. «ԱՄՆ նախագահն իր քայլերով դեպի փլուզում է առաջնորդում այդ երկիրը»:

«Գարդիան» օրաթերթի ինտերնետային կայքէջն անդրադառնալով այն կետին, որ միայն վեց ամիս է անցնում ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության շրջանից, ասաց. «Թրամփի տնտեսական ու առևտրական խոստումները հեռատես չեն և նա չի կարողացել իրագործել հարկային համակարգի բարեփոխման ուղղությամբ տված խոստումները»:

«Գարդիան»-ը նաև անդրադարձել է Փարիզի կլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարմանը և գրել է. «Շուրջ վեց ամսվա ընթացքում Թրամփը հրաժարվել է բնապահպանության բնագավառում Բարաք Օբամայի գրեթե բոլոր կարևոր նախագծերից»:

Բրիտանական օրաթերթը հակամիգրացիոն հրամանագիրը համարել է երկիրը դեպի փլուզում տանող ԱՄՆ նախագահի երրորդ քայլը և ընդգծել է. «Հիմնականում մուսուլման վեց երկրների քաղաքացիների մուտքն արգելելու մասին Թրամփի միգրացիոն հրամանագիրը խառնաշփոթ վիճակ առաջացրեց այդ երկրի օդանավակայաններում և տարածություն գցեց ընտանիքի անդամների միջև»:

«Որոշ բռնապետ իշխանավորների, այդ թվում Արաբիայի թագավորի հետ ջերմ ու բարեկամական հարաբերություններ հաստատելով նա թուլացնում է աշխարհում ԱՄՆ-ի առաջնորդության դիրքերը և դա ի տես այն բանի, որ «Փիո» հետազոտական հաստատության սոցհարցման արդյունքների համաձայն աշխարհի 37 երկրներում հարցվողների միայն 22 տոկոսն է վստահում Թրամփի միջազգային հարաբերություններին»,-հավելել է «Գարդիան»-ն անդրադառնալով Թրամփի արտաքին դիվանագիտությանը:

 

Parstoday

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով