Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը. «էկզոտիկ» և ոչ այնքան. ՀԺ

By | 05.07.2017
Загрузка...

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ծառուկյան» պատգամավորական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է  ներկայացրել 2017 թվականի դրությամբ իր ունեցվածքի և եկամուտների մասին հայտարարագիրը: ԲՀԿ նախագահի կարողությունը քանի որ շատ մեծ է, այն ներկայացնում ենք գլխագրերով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքը

5 առանձնատուն, 1 ամառանոց և 7 հողամաս:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի առկա շարժական գույքը` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ

Գագիկ Ծառուկյանը ընդհանուր առմամբ ունի 12 հատ ավտոմեքենա: Դրանք են՝ BMW X5, Toyota Land Cruiser Prado, Jeep Wrangler, Rolls-royce Phantom 6.7, Nissan Patrol 3.0, Rolls-royce Phantom, Range Rover Sport 4.4, Toyota Land Cruiser, Toyota Land Cruiser 200, Toyota Tundra, Mercedes-Benz AMG, Bentley Bentayga:

Բարձրաստիճան պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ

Գագիկ Ծառուկյանը 42 ընկերությունում բաժնետոմսեր և բաժնեմասեր ունի: Դրանց թվում կան նաև ռուսական, բելառուսական ռուբլով, բուլղարական լևով, ԱՄՆ դոլարով և դրամով բաժնետոմսեր: ԲՀԿ նախագահը 48 տարբեր անձանց փոխառությամբ գումար է տվել: Ամենամեծ գումարը շուրջ 29 միլիարդ դրամն է:

8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող ցանկացած գույք 

Հայտարարագրի այս հատվածն «ամենաէկզոտիկն» է: Այստեղ Գագիկ Ծառուկյանին պատկանող թանկարժեք իրերն են գրանցված: Նա ունի 8 միլիոն դրամը գերազանցող ննջարանի կահույքի ութ հավաքածու, ճաշասենյակի կահույքի երկու հավաքածու, կահույքի մեկ այլ հավաքածու, 1 վարագույր, ձեռքի 3 ժամացույց և 3 հատ մատանի:

«Ծառուկյան» խմբակցության ղեկավարը 2017 թվականի մայիսի 24-ի դրությամբ, երբ ներկայացրել է հայտարարագիրը, ունեցել է 470 միլիոն դրամ, 9.7 միլիոն դոլար և 7.2 միլիոն եվրո: Նրա եկամուտը գոյացել է հետևյալ կերպ՝ 2 միլիոն դրամ ստացել է աշխատանքի դիմաց վարձատրությունից, 649 միլիոն դրամ՝ շահաբաժիններից, 370 միլիոն դրամ՝ տված փոխառությունների դիմաց ստացած վճարումներից, 5 միլիոն դրամ՝ վարձակալության դիմաց ստացած վճարումից, 2.6 միլիոն դրամ՝ այլ աղբյուրից: Ընդհանուր առմամբ՝ նա ստացել է 1 միլիարդ 25 միլիոն դրամ եկամուտ՝ չհաշված այն հանգամանքը, որ 20 միլիոն եվրո փոխառություն է ստացել, որը հայտարարագրում նշված է որպես վարկային միջոց»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...