Բողոքի ցույց ընդդեմ «Մեծ քսանյակ»-ի

By | 02.07.2017
Загрузка...

Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Համբուրգ քաղաքում 10 հազար քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Մեծ քսանյակի (G20) քաղաքականությունների դեմ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդման` Համբուրգ քաղաքում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շեմին, քաղաքապետարանի մոտ հանրահավաք է անցկացվել, որի ընթացքում բանախոսները պահանջել են, որպեսզի «Մեծ քսանյակի» երկրները ուշադրություն դարձնեն շրջակա միջավայրի, գլոբալ տաքացման  և բնակլիմայական փոփոխությունների հետ կապված հարցերին:

Հանրահավաքի մասնակիցները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված են եղել ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ ուղղված կարգախոսներ: Դոնալդ Թրամփը Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցներից մեկն է:

Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին Համբուրգում տեղի կունենա Մեծ քսանյակի գագաթնաժողովը:

 

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...