Արտակարգ դեպք Երևանում. տրանսսեքսուալները դանակի սպառալիքով թալանել են իրենց «կլիենտին»

By | 16.07.2017

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հուլիսի 15-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Լյովա Պ.-ն Ոստիկանության կենտրոնական բաժին հայտնել է, որ ինքը «Օդնոկլասնիկ» սոցկայքով ծանոթացել է մի աղջկա հետ, մի քանի օր շփվել, որից հետո երեկ հանդիպել է նրան:

Լյովա Պ.-ն հանդիպման թեժ պահին պարզել է, որ դա ոչ թե աղջիկ է, այլ տրանսսեքսուալ, ով Սարյան փողոցի շենքերից մեկում իրենից գումար է վերցրել, պայմանով, որ բողոք չներկայացնի:

Արդեն այսօր՝ հուլիսի 16-ին Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի համայնքային ոստիկանության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի և 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, դարանակալելով Սարյան փողոցի 20/1 շենքի մոտ, այդ շենքի բնակարաններից մեկից Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի բնակիչ 32-ամյա Պողոս Ա.-ին և Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Հայկ Դ.-ին:

Պարզվել է, որ նրանք իրենց բնակարանում Լյովա Պ.-ին դանակի սպառնալիքի տակ են պահել և հափշտակել վերջինիս մոտ եղած գումարը: Բնակարանի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ինչպես նաև՝ Լյովա Պ.-ի գումարը:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Դադայանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com

«Ալենին որտեղ տեսնեմ հեգնանքով հիշեցնելու եմ նրա ով լինելը».Սևան Աղաջանյան

06.08.2020

«բարսեղյան լևոնիկ,մյուս անգամ, Սերժ Սարգսյանի անունը ռեխիցդ արտաբերելուց լեզուդ անպայման կկծես ու նոր կբառաչես». Հովհաննես Խաչատրյան

08.08.2020

Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները.Գեղամ Պետրոսյան

05.08.2020

Հայաստանին պոկում են Մոսկվայից

06.08.2020

Ալեն Սիմոնյանին վռնդել են Մաշտոցի պողոտայի «Ուրարտու» խանութից.Նարեկ Մալյան

08.08.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով