Արթուր Հարությունյանը Հայաստանում չէ. պնդում է նրա որդին. կրակոցների մասին նա հորդորում է դիմել ոստիկանություն. 168.am

By | 27.07.2017
Загрузка...

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն: Operativ.am-ի տեղեկություններով՝ կրակոցները հնչել են «Պալաչ» անունով հայտնի Արթուր Հարությունյանի տան վրա: Ոստիկանությունից հաստատել են այս տեղեկությունը:

168.am-ը փորձեց կապ հաստատել Ա. Հարությունյանի հետ: Մեր հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, որը ներկայացավ՝ որպես Ա. Հարությունյանի որդի և հայտնեց, որ այս պահին հայրը երկրում չէ: Կրակոցների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ նա հորդորեց «ամեն ինչ ճշտել Ոստիկանությունից»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...