Արաբիան ձգտում է իր տիրապետության տակ վերցնել Բրիտանիայի լրատվամիջոցները

Սաուդցի մի ներդրող գնել է Բրիտանական «Independent» թերթի ինտերնետային կայքի մեծ մասը, ինչը անհանգստացնում է մարդու իրավունքների և մամուլի ազատության պաշտպան խմբերին:

Լոնդոնում լույս տեսնող Guardian թերթը շաբաթ օրը գրել է.«Սաուդցի ներդրող Սուլթան Մոհամմադ Աբու Ալ-Ջադայելը «Independent» թերթի ինտերնետային կայքի բաժնեմասի 25-50 տոկոսը գնելով, միլիոնավոր դոլարներ  լցրել է թերթի տերերի գրպանները»:

«Առկա փաստաթղթերի համաձայն՝ Աբու Ալ-Ջադայելը  կայքի մեծ բաժնեմասին տիրանալով կարող է իր ազդեցության տակ առնել այդ խոշոր լրատվամիջոցը». գրել է Guardian-ը:

Ինչպես գրում է այդ թերթը` Բրիտանիայում սաուդցի  ներդրողը բիզնեսով չի զբաղվում: Middle East  թերթը նրան բնութագրել է Արաբիայի Մեդինա քաղաքից ժամանած  անհայտ ներդրող:

«Independent» թերթում  Արաբիայի այդ քաղաքացու կատարած ներդրումն արժանացել է բազում քննադատությունների: Մտահոգություն են հայտնել խոսքի ազատության պաշտպան խմբերը:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով