Ավտովթար Շիրակի մարզում. կին վարորդը, Nissan-ով գլորվել է ձորակը. նրան, ամուսնուն և մանկահասակ երեխաներին տեղափոխել են հիվանդանոց

By | 16.07.2017

Այսօր հուլիսի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչ 32-ամյա Մարինե Մելքոնյանը իր վարած Nissan Tiida մակինիշի 34 МИ 071 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա

ավտոճանապարհի 132 կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 60 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ

Մ. Մելքոնյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի 16-րդ թաղամասի բնակիչներ 32-ամյա Հովհաննես Հակոբյանը, 7-ամյա Ագապի Հակոբյանը և 3-ամյա Դավիթ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը Գյումրու բժշկական կենտրոն, մի մասը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հարամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Ախուրյանի ոստիկանապետի գլխավորությամբ:

ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Ա. Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, և չի բացառվում՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Շիրակի մարզային քննչական վարչություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավոր ուղևորները ընտանիքի անդամներ են:

Հիվանդանոցներից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրում աշխատել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին ձորից դուրս են բերել Աշոցքի փրկարարները, և օպերատիվ են գործել նաև բժիշկները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

 

 

© shamshyan.com

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով