«Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժշկը BMW X6 — ով բախվել է վազ 2109-ին . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

By | 05.07.2017

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Վերսալ կահույքի սրահի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Հարություն Ավագյանի վարած BMW X6 մակնիշի 60 OQ 006 համարանիշի և Արարատի մարզի Ավշար գյուղի բակիչ, 37-ամյա Լիպարիտ Մնացականյանի վարած ВАЗ-2109 մակնիշի 34 LN 621 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 09-ի ուղևորներ՝ Ավշար գյուղի բնակիչներ, 71-ամյա Ժենիկ Մնացականյանն ու 39-ամյա Հասմիկ Տեր-Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ավագ հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW X6-ը պատկանում է Աստղիկ բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, 45-ամյա Ասատուր Ասատրյանին:

Ըստ տեղեկությունների՝ նա ավտոմեքենայում չի եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով