Աշխարհի տարբեր կողմերից Ս. Թադեի վանք կժամանեն ավելի քան 5000 հայ ուխտավորներ

Իրանի Չալդրան քաղաքի կուսակալն ակնարկելով այն կետին, որ այս տարի Ս. Թադես Առաքյալի վանք կատարվող ուխտագնացությունն ու կրոնական արարողությունը տեղի կունենա  հուլիսի 27-ից 29-ի ընթացքում, ասաց, որ այդ քաղաքը պատրաստվում է հյուրընկալելու աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հինգ հազար հայ ուխտավորների:

Քարիմ Հոսեյնզադեն երեքշաբթի օրն այս արարողության համադրման նիստում նաև հավելեց. «Այս նպատակով բացի շարժական բուժկենտրոնների, փրկարարական ու ճանապարհային օժանդակության խմբերի, հրշեջների ու նաև ճանապարհային ոստիկանության տեղակայումից, ուխտավորներին սննդամթերք վաճառելու նպատակով բազմաթիվ տաղավարներ են նկատի առնվել»:

Նրա ընդգծմամբ նախատեսվում է հինգ հազար ուխտավորներ մասնակցեն այս տարվա ուխտագնացության արարողությանը, սակայն առավել մեծ ուխտավորների ընդունելու համար նույնպես համապատասխան ծրագրավորում է կատարվել:

«Այս տարի տեղի է ունենալու Ս. Թադեոս Առաքյալի վանքի 63-րդ ուխտագնացությունը և քաղաքի կուսակալությունը, Մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության կազմակերպության և Ատրպատականի հայոց թեմական խորհրդի համագործակցությամբ ստանձնել է այդ արարողությունը կազմակերպելու պատասխանատվությունը»,-հավելել Չալդրանի կուսակալը:

Հոսեյնզադեն ընդգծեց. «Իսլամ կրոնը խաղաղության ու եղբայրության կրոն է և իսլամական Իրանում տարբեր կրոնների հետևորդների կրոնական արարողությունների կազմակերպումը վկայում է Իրանում խաղաղ համակեցության գոյության մասին»:

 

 

 

Parstoday

Նմանատիպ նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փ... Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է հայրենակիցներին Նովրուզի տոնի առթիվ: Նա հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումն անփոփոխ է ...
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքում է Արցախում կայացած ԱԽ ... Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Ստեփանակերտում անցկացված ՀՀ և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Խո...
Արցախում զինծառայող է զոհվել... Մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահ...
Պաշտոնական Բաքուն ողջունել է համանախագահների հայտա... Պաշտոնական Բաքուն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն ազդակ է Հայաստանի համար։ Այդ մասին հայտնում է «Թուրան» գործակ...
Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջ... https://www.facebook.com/mher.mkrtchyan.96/videos/2245635312367774/

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով