Անդրիաս Ղուկասյանի գործով առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 2-ին

Զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Անդրիաս Ղուկասյանի գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին։ Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

 

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Նմանատիպ նորություններ

«Շրջում ենք քաղաքում, մաքրում կարմիր գծերը». ակցիա... Երևանում «Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը համապետական շաբաթօրյակի շրջանակում ակցիա է իրականացնում՝ հիշեցնելով Կարմի...
Նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթօրյակին մասնակցում է ... ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համապետական շաբաթօրյակին մասնակցում է թոռնիկների հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջ...
Ի վերջո, պետք չէ պետական կառույցների պաշտոնական ան... Հարգելի ՀՀ քաղաքացիներ, Երեկ «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» ՔՀԿ կոալիցիան դիմել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Առողջապահության և սոց...
Չի կարելի աղբի մեջ կանգնել և հանդիսավոր միջոցառում... Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը հետաձգվեց, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով տարածքը՝ աղբի մեջ կորած, սկսեց աղբ հա...
Արարատ Միրզոյանը ծառ է տնկում... Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներն ու աշխատակազմը շաբաթօրյակն անցկացնում է վաղ առավոտից Վարդան Մամիկոնյանի հուշարձանից Լունապարկ ընկած տարածք...
Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել. Արծրուն Հովհանն... Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, համաձայն որի՝  Մ...
Ինչով է տարբերվում Լենինի շաբաթօրյակը Նիկոլի շաբաթ... Ինչպես հայտնի է համապետական շաբաթօրյակի անցկացման հեղնակը մեծ հեղափոխական Վլադիմիր Լենինն է,ով 1920թ անձամբ մասնացեց համասովետական շաբաթօրյակին Կո...
Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի ... Զարմանալի զուգադիպությամբ ակտիվացել են հոկտեմբերի 27-հայտնի ցուցակի ներկայացուցիչները՝ Շիրխանյանը, որն իրեն վարչապետ էր կարգել, Ջհանգիրյանը, որին ...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով