Այս տարի կնշվի «Բազեի» 15-ամյակը

By | 04.07.2017
Загрузка...

Օգոստոսի 21-27-ը Ծաղկաձորում կանցկացվի «Բազե-2017» համահայկական երիտասարդական հավաքը։ Այս տարի նշվելու է «Բազե» հավաքի ստեղծման 15-ամյակը, ուստի նախատեսված են մի շարք հետաքրքիր միջոցառումներ՝ երիտասարդական ամենամեծ միջոցառման հոբելյանը նշանավորելու համար։
«Բազե» հավաքի տնօրեն Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ 15 տարիների ընթացքում երիտասարդական այս ծրագրում շատ բան է փոխվել, սակայն հիմնական գաղափարը, նպատակը, որ ի սկզբանե դրված է եղել միջոցառման հիմքում՝ առողջ մրցակցության սերմանում, տարբեր ոլորտներում լավագույնների բացահայտում, մնացել է նույնը։

Ըստ հավաքի տնօրենի՝ տարեցտարի ավելացել է մասնակցել ցանկացողների թիվը, ընդ որում՝ երկրորդ-երրորդ անգամ մասնակցելու համար, ինչը վկայում է, որ հավաքը ծառայում է իր նպատակին և հետաքրքրություն է վայելում երիտասարդների շրջանում։ Հրաչյա Ստեփանյանը նշում է, որ հավաքի սկզբունքներից մեկն այն է, որ դրան կարող են մասնակցել միայն մեկ անգամ, սակայն 15-ամյակի կապակցությամբ որոշակի բացառություններ արվել են՝ հին բազեականներին համախմբելու համար։
Այս տարի հավաքի ծրագրում ավելացել են նոր մրցաձևեր, դրանք մշակութային բլոկում են։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ լուսանկարչությունը մեծ զարգացում է ապրում երիտասարդների շրջանում, մրցաձևերին ավելացել է լուսանկարչությունը. արված կադրերն ավելի պատկերավոր կարտահայտեն «Բազե» հավաքի առօրյան։ Բացի այդ, կլինեն նաև այլ նորույթներ։
Այս տարի «Բազե» հավաքի գեղարվեստական ղեկավարն է լինելու դերասան Գրիգոր Դանիելյանը, ով հավաքի հնաբնակներից է։ Տարիներ առաջ նա եղել է հավաքի ճակատներից մեկի գեղարվեստական ղեկավարը, մեծ փորձ ունի, և Հրաչյա Ստեփանյանի համոզմամբ՝ հոբելյանական հավաքին Գրիգոր Դանիելյանը նոր շունչ կհաղորդի։
Հիշեցնենք, որ «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը կազմակերպում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն համախմբում է Հայաստանի, Արցախի և սփյուռքի շուրջ 500 երիտասարդների, ովքեր հավաքի 7 օրերի ընթացքում ուժերն են չափում տարբեր մրցաձևերում։

Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի ինքնասպանության հետքերով

17.01.2020

Հունվարի 20-ին ես էլ մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի (ադրբեջանցի) զոհերի հիշատակը․ Նիկոլ Փաշինյան

20.01.2020

20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

18.01.2020

«Պարոն նախարար,նկարները տեղադրում եմ ,որ թարմացնեք ձեր հիշողությունը».Նունե Ներսիսյան

16.01.2020

Փաշինյանին քննադատած երիտասարդը հրավիրվել է ոստիկանություն. վերջինիս քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից

16.01.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...