ԱՄՆ-ն կրկին շրջափակումներ կիրառեց Իրանի դեմ

By | 29.07.2017
Загрузка...

ԱՄՆ-ն Իրանի դեմ իր թշնամական քայլերի շրջանակում շրջափակման ենթարկեց իրանական 6 կառույցների:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունն ուրբաթ գիշեր լիովին հետազոտական ու գիտական բնույթ կրող «Սիմորղ» արբանյակ փոխադրող հրթիռի փորձարկման պատրվակով շրջափակումների ցուցակում ներառեց իրանական վեց կառույցների անունները:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարեց, որ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող սահմաններում սառեցվում են իրանական վեց կառույցներին պատկանող ակտիվներն ու գույքը և ամերիկացիներին ու նաև արտասահմանյան ֆինանսական հաստատություններին արգելվում է նրանց հետ գործարքի մեջ մտնել:

«Սիմորղ» արբանյակ փոխադրող իրանական հրթիռը հինգշաբթի օրը հաջողությամբ տիեզերք արձակվեց Թեհրանում գտնվող «Էմամ Խոմեյնի» տիեզերային ազգային բազայից: «Սիմորղ» հրթիռը կարող է մինչև 250կգ կշռող արբանյակները տեղադրել Երկրագնդի մակերեսից 500կմ բարձրության վրա գտնվող ուղեծրում:

Թեհրանի դեմ Վաշինգտոնի շրջափակումները գործադրվում են այն պայմաններում, երբ վերջին օրերին ԱՄՆ-ի Կոնգրեսը վավերացրեց ԻԻՀ-ի դեմ շրջափակումների համապարփակ նախագիծը:

ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը հուլիսի 18-ին, տարբեր պատրվակներով, այդ թվում Իրանի հրթիռային ծրագրի հետ առնչություն ունենալու պատճառով իր շրջափակումների ցուցակը համալրեց իրանցի ու արտասահմանցի 18 իրավական ու իրավաբանական անձանց անուններով:

ԱՄՆ-ի սկանդալային նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելով Վաշինգտոնն ավելի թշնամական քաղաքականություններ է կիրառել ԻԻՀ-ի դեմ:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...