ԱՄՆ նախագահը հայտարարություն է արել Ռուսաստանի մասին

By | 30.07.2017
Загрузка...

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանն աշխատել է իր դեմ, քանի որ նրա վարչակազմը ձգտում է հզոր բանակի և նավթի ցածր գների:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ կրկին անգամ մերժելով ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա ազդելու նպատակով Ռուսաստանի հետ իր ընտրական շտաբի անդամների համագործակցության մասին մեղադրանքներն, ընդգծել , որ Մոսկվան չէր ցանկանում իրեն տեսնել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում:

2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունն այն հարցերից է, որի շուրջ թե Թրամփի և նրա դեմոկրատական մրցակից Հիլարի Քլինթոնի ընտրապայքարի ժամանակ և դրանից հետո մեծ աղմուկ բարձրացվեց:

Այդ մեղադրանքների համար հատկապես հիմք են ծառայել Ռուսաստանին մերձենալու անհրաժեշտության մասին Թրամփի հայտարարած որոշ դիրքորոշումներն ու նաև դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինի անհատականության հասցեին նրա հնչեցրած գովասանական հայտարարությունները:

Մոսկվան բազմիցս մերժել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին իր միջամտության վերաբերյալ մեղադրանքները:

 

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...