ԱՄՆ-ը Խաղաղ օվկիանոսում բալիստիկ հրթիռ է փորձարկել

By | 30.07.2017
Загрузка...

ԱՄՆ-ը տեղեկացրել է, որ Խաղաղ օվկիանոսում ԹԱԴ հրթիռային համակարգ է փորձարկել:

«NBC» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կորեական թերակղզում լարվածությունների շարունակման ֆոնին, կիրակի օրը, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնատարները հայտարարել են, որ դեպի Խաղաղ օվկիանոս բալիստիկ հրթիռ արձակելով, Ալյասկայում հաջողությամբ փորձարկել են ԹԱԴ հակահրթիռային համակարգը:

ԱՄՆ-ի հրթիռային տեղեկությունների գործակալությունը հաղորդել է, որ համակարգին հաջողվել է հետախուզել և կործանել օդուժին պատկանող ռազմական ինքնաթիռից արձակված հրթիռը:

Լուրը հրապարակվել է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ն իր դաշնակիցների՝ Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ միասին, շարունակում են ճնշել Հյուսիսային Կորեային միջուկային և հրթիռային ծրագրի պատճառով:

Հյուսիսային Կորեայի դեմ ճնշումները սաստկացել են այդ երկրի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Չինաստանի դիրքորոշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

 

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...