Ալ-Էբադի. Աշխարհը չէր պատկերացնում, որ Իրաքը նման արագությամբ կարող է հաղթել ԻԼԻՊ-ին

By | 10.07.2017

Իրաքի վարչապետը նշել է, որ աշխարհը չէր պատկերացնում, թե Իրաքը նման արագությամբ կարող է Մոսուլում պարտության մատնել ԻԼԻՊ ահաբեկչական խմբին: Նա ընդգծել է քաղաքը շտապ կերպով վերակառուցելու անհրաժեշտությունը:

Հեյդար Ալ-Էբադին կիրակի օրը ժամանելով Իրաքի հյուսիսային Նեյնավա նահանգի կենտրոն Մոսուլ քաղաք, պաշտոնապես հայտարարեց այդ քաղաքն ԻԼԻՊ ահաբեկչական խմբի գրավումից ազատվելու մասին:

Իրաքի վարչապետը կիրակի գիշեր Մոսուլում ներկա իրաքցի հրամանատարների հետ հանդիպումից հետո հայտարարեց որ  քաղաքի ազատագրումն իրաքյան ուժերի անձնազոհության արդյունքն է: Նա ընդգծեց. «Իրաքցի զորայիններն իրենց սխրանքով հիացմունք են պատճառել աշխարհին»:

Իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ այդ երկրի ժողովուրդը կիրակի գիշեր ամբողջ երկրով մեկ տոնել են  Մոսուլի ազատագրումը:

 

 

 

Parstoday

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Սորոսի կողմից հովանավորվող տռանս պոռնիկները գալու են ձեր տուն, ձեր երեխաների հետևից».Նարեկ Մալյան

06.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Ճաշի մեջ ընկած մազը»․ ֆրանսիայի հոդվածը՝ Արսեն Թորոսյանին

08.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով