Աբրահամ Մանուկյանի որդին 3 ավտոմեքենա է հայտարարագրել, որից մեկը՝ BENTLEY. «Փաստ»

By | 08.07.2017
Загрузка...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի նոր պատգամավորներից է Արթուր Մանուկյանը: Նա 35 տարեկան է, անկուսակցական ու «Ծառուկյան» խմբակցության անդամ: 2005–2017թթ. աշխատել է «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում՝ որպես արտաքին հարաբերությունների բաժնի վարիչ, իսկ մինչ պատգամավոր դառնալն էլ՝ միջազգային հարաբերությունների գծով տնօրեն:

Իսկ ի՞նչ ունեցվածքի տեր է երիտասարդ պատգամավորը. նա հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ, հասարակական նշանակության շինություն և երեք ավտոմեքենա՝ «BENTLEY CONTINENTAL 6.0», «BMW X5 4.6 IS» և «GAZ 3110» մակնիշների:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մանուկյանն ունեցել է 800 հազար դրամ արժողությամբ բաժնեմաս և 225 միլիոն դրամ, 620 հազար ԱՄՆ դոլար ու 180 հազար եվրո դրամական միջոցներ: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 310 հազար դրամի եկամուտ, որն էլ իր հերթին ստացվել է երկու տարբեր աշխատավարձերից:

Հավելենք, որ նա նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...