La Repubblica․ Էլեկտրոնային փոստի ու սոցցանցերի ստուգում՝ միայն այդպես դու կհայտնվես ԱՄՆ-ում

By | 03.06.2017

«Սրանք եւս երեք էջեր, «լրացուցիչ հարցեր» նրանց համար, ովքեր ուզում են դիմել ԱՄՆ վիզա ստանալու համար, սակայն դրանք կարող են փակել դռները հազարավոր մարդկանց համար»,- գրում է Ալբերտո Ֆլորես Դ՝ Արկաիսը իտալական La Repubblica-ում։

Նոր կանոնները, որոնք հաստատվել են մայիսի 23-ին Սպիտակ տան կողմից, խստացնում են ստուգումները՝ աշխատանքային վիզայի համար դիմողները պետք է մանրակրկիտ տեղեկություններ ներկայացնեն ԱՄՆ դեսպանատներին, թե որ սոցցանցերում են գրանցված եղել վերջին հինգ տարիներին, հինգ տարիների կտրվածքով բոլոր կենսագրական տեղեկությունները ՝ ճանապարհորդություններ, գրանցման վայրեր, հեռախոսահամարներ, էլեկտրոնային հասցեներ, աշխատավայրերի ցանկն ու հասցեները, նաեւ բոլոր նախորդ անձնագրերի համարները։ Լրագրողը նշում է որ նոր կանոնները չեն վերաբերում նրանց, ովքեր ճանապարհորդում են որպես զբոսաշրջիկ։

«Առանց երկմտելու մերժեք մուտքի թույլատվություն տրամադրել»՝ ըստ պարբերականի նման պահանջ է Պետդեպարտամենտը փոխանցել ամերիկյան դեսպանատներին ու «ընդամենը մեկ շաբաթ անց դրա հետեւանքներն արդեն նկատելի են։ Բողոքում են ամերիկյան համալսարաններն ու քոլեջները, որոնց ուսանողները վիզայի են սպասում, մտահոգություն են հայտնում ամերիկյան խոշոր ընկերությունները, որոնք ամեն տարի օտարերկրացի գիտնականների ու տեխնիկների են աշխատանքի հրավիրում՝ հիմնականում Ասիայից»։

Պետդեպարտամենտում արդարանում են՝ բացատրելով, որ «լրացուցիչ հարցերն անհրաժեշտ են մարդու անձը հաստատելու կամ ազգային անվտանգության նպատակներով ավելի մանրակրկիտ ստուգումներ իրականացնելու համար»։

Հոդվածում նաեւ նշված է, որ ամենախիստը հսկելու են այն մարդկանց, ովքեր ըստ ամերիկյան չինովնիկների ամենաշատ կասկածներն են առաջացնում ահաբեկչության հետ հնարավոր կապերի տեսակետից։

News.am

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով