Ամենօրյա արխիվներ: 29.06.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Զանգվածային լրատվության միջոցներով տարածված որոշ հաղորդագրությունների համաձայն՝ «Սասնա ծռեր» խմբի առանձին անդամների նկատմամբ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում 26.06.2017թ. ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն: Ըստ տարածված տեղեկությունների՝ խմբի անդամներից մի քանիսի առողջությանը իբրև պատճառվել է վնաս: Պաշտոնապես հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը հերյուրանք է: Իրականում, հասարակական կարգը խախտելու և ոստիկանության… Կարդալ ավելին »

Կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ: Հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովի որոշմամբ երկու ընկերության բողոքները մերժվել են, իսկ երրորդի բողոքի քննությունը հետաձգվել է՝ լրացուցիչ ուսումնասիրություն… Կարդալ ավելին »

Նախագահը մասնակցել է Կառավարության նիստին

  Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է կառավարության նիստին: Նկատի առնելով, որ նորանշանակ կառավարության անդամների հետ հանդիպումը տեղի է ունենում Ազգային ժողովի կողմից կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը հավանության արժանանալուց հետո, Հանրապետության Նախագահը առաջին հերթին շնորհավորել է կառավարության անդամներին իրենց պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք կառավարության ծրագրի հաստատումից հետո այս շրջափուլում դրվում են… Կարդալ ավելին »

Վարչապետը մասնակցել է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի բացմանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Պրոֆպանել» ընկերության՝ Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող գործարանի պաշտոնական բացման արարողությանը: Ընկերությունը Հայաստանում արևային վահանակների արտադրության ոլորտում գործունեություն է ծավալում 2016 թվականից SolarOn ապրանքանիշով: Վարչապետ Կարապետյանը շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության ծրագրերին և զարգացման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ SolarOn արևային վահանակներ արտադրող և… Կարդալ ավելին »

«Սասնա ծուռ» լինես, թե Աստծո հրեշտակ, իրավունք չունես զենք գործածել քո ժողովրդի դեմ. Ռազմիկ Դավոյան

Սեփական ժողովրդի և երկրի դեմ ով էլ զենք գործածի, անկախ նպատակներից, արդարացում չունի: Դա թշնամություն ու դավաճանություն է: Ինչ ծառայություն էլ հայրենիքին մատուցած լինի մարդը, իրավունք չունի զենք բարձրացնել երկրի ներսում:ՀայՄեդիա.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը՝ անդրադառնալով նախորդ տարվա հուլիսին «Սասնա Ծռեր» զինված խմբի իրականացրած գործողություններին և դրա հետևանքներին: «Զենքը սահմանին թշնամու… Կարդալ ավելին »

Դատարանների գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսանկյունից.

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: Անդրադառնալով դատարանների բեռնաթափման անհրաժեշտությանը՝ վարչապետը նշել է. «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև… Կարդալ ավելին »

ԵՊԲՀ ոսկե մեդալ՝ անվանի հոգեբույժ Ադել Թադևոսյանին

ՀՀ-ում սթրեսաբանության հիմնադրման և զարգացման, գիտամանկավարժական երկարամյա և անմնացորդ գործունեության համար անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանն այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ԵՊԲՀ ոսկե մեդալի, հաղորդում է ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինը։ ԳիտությանգծովպրոռեկտորԿոնստանտինԵնկոյանը`ներկայացնելովհոգեբույժիմասնագիտականգործունեությունընշեց, որպատվաբերպարգևըհանձնվումէմիմարդու, ովհանդիսանալովԵՊԲՀշրջանավարտմեծներդրումունիՀայաստանումսթրեսաբանությանզարգացմանգործում։ Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեությունն անմիջական կապ ունի խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս մեր երկրում սթրեսաբանության լավագույն ավանդույթների… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՄՈՏՈՄԵ ՏԱԿԻՍԱՎԱՅԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոտոմե Տակիսավային: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ բարձր մակարդակի այցերը լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդի հարցերը: Նախագահը հույս է հայտնել, որ Մոտոմե Տակիսավայի այցը նոր խթան կհանդիսանա… Կարդալ ավելին »

Տեղի ունենցավ «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Սփյուռքի նախարարությունում տեղի ունենցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքում տեղ են գտել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բադալյանի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Թադևոսյանի ստեղծագործությունները: Այս մասին Culture.AM-ին հաղորդում են ՀՀ սփյուռքի նախարության հասարակայնության հետ կապերի  բաժնից։ Շնորհանդեսին ներկա… Կարդալ ավելին »

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 29-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաշինջաղյան 1-ին նրբ. 6, 8, 10, 12, Շիրազի փ. 32, 36 շենքերը, Նար- Դոսի փ. 75, Սայաթ-Նովա պող. 23, 25 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Սարի Թաղի 20փ. 2-16(զույգ), 17-31(կենտ);… Կարդալ ավելին »