Daily Archives: 28.06.2017

«Իմ պարտականությունն է ամեն ինչ անել ազգիս ու Հայրենիքիս համար». սփյուռքահայ գրող

By | 28.06.2017

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է քուվեյթաբնակ հալեպահայ գործարար, գրող, հրապարակախոս Կիրակոս Գույումճյանին: Նախարարը կարևորել է նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես անդրադառնալով հայտնի գործարարի բարեգործական ծրագրերին և հրապարակախոսական ակտիվ գործունեությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայկական ինքնության պահպանմանը, երիտասարդների հայեցի կրթության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել սփյուռքի նախարարության… Read More »

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է «ՌԻԲՈԿ» ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ ԵՎ «ԱՅ-ՓԻ-ԷՍ-ՍԻ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

By | 28.06.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանում «Ռիբոկ» սպորտային ակումբի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը սպորտային ակումբի հիմնադիր-ղեկավարների, «Ռիբոկ»-ի տարածաշրջանային ներկայացուցչի, հանրապետության մարզական ու առողջապահական ոլորտների ներկայացուցիչների և այլ հյուրերի հետ շրջայց է կատարել ոլորտի նորագույն և ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաբաց ակումբում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին ու պայմաններին, առաջարկվող ծառայություններին և զարգացման ծրագրերին: Հանրապետության… Read More »

12 համարի երթուղայինի ̀ բռի և անտաշ վարորդի ամոթալի արարքը

By | 28.06.2017

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Սողոմոնյանի գրառումը իր ֆեյսբուքյան էջից: Այսօր աղջիկս թոռնիկիս հետ՝ հաշմանդամի սայլակով մոտեցել են 12 համարի երթուղու սկզբում կանգնած 1337 պետ համարանիշի կիսադատարկ երթուղայինին,բացել են դուռն ու չեն հասցրել բարձրանալ: Վարորդ կոչվածը դուռը բաց թողնելով քշել է ու գոռացել ,,Կարողա էս ձեր համար բեռնատար ա: ,, ՈՒզում եմ ասել այդ ԲԵՌ վարորդին, որ… Read More »

Ըստ հաղորդման` ՔԿՀ պաշտոնյաները չարաշահել են պաշտոնեական դիրքը, կաշառք ստացել և պաշտոնեական կեղծիք կատարել

By | 28.06.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի հաղորդման և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա: Այսպես, դատապարտյալ Ա. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զբաղվում են ակնհայտ ապօրինի… Read More »

Օրվա Աստղագուշակ

By | 28.06.2017

Խոյ- Հետաքրքիր օր է սպասվում: Արկածների, սուր զգացողությունների պակաս չեք զգա: Այդ ամենից ձեր գլուխը չեք կորցնի, ճիշտ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակում և սխալներ թույլ չեք տա: Այսօր մասնագիտական հմտությունները դրսևորելու հրաշալի հնարավորություն կունենաք: Հարազատների հետ տարաձայնություններ կունենաք, սակայն վեճերը լուրջ բնույթ չեն կրի և հումորի միջոցով կհարթվեն: Սիրո խոստովանություն կլսեք, ինչին սակայն լուրջ չեք վերաբերվի:… Read More »

Ավարտվել է Ժ. Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի ևս մեկ անդամի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

By | 28.06.2017

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից անջատվել է ևս մեկ քրեական գործ Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած կազմակերպված խմբի անդամ… Read More »

Հողային աճուրդներ. Հայաստանից արտագաղթածները կզրկվեն սեփական հողից. «Փաստ»

By | 28.06.2017

«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանի մեկնարկի ելույթում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով արտագաղթի խնդրին, հայտարարեց, որ «առաջիկա տասնամյակների համար մեր գերխնդիրը պետք է լինի… արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծումը», կառավարությունը որոշել է հեշտացնել Հայաստանից արտագաղթածներից սեփական հողերը վերցնելու գործընթացը: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից: Այսպես՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված հայերը… Read More »

Հրազդանի քաղաքապետն իրեն շրջապատել է հորքուր-մորքուրների որդիներով. «Հրապարակ»

By | 28.06.2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը սիրում է աշխատել հարազատների ու բարեկամների հետ։ Ժամանակին գրել էինք, որ նա փեսաներին իրեն խորհրդական է նշանակել և յուրաքանչյուրին մոտ 300 հազար դրամ աշխատավարձ է վճարում։ Հրազդանի քաղաքապետարանից հերքեցին այս տեղեկությունը։ Ահա, վերջերս քաղաքապետարանի կայքում հրապարակվեցին Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի խորհրդականների, օգնականի և այլ պաշտոնյաների լուսանկարներն ու… Read More »