Ամենօրյա արխիվներ: 26.06.2017

Ո՞ւմ կհատկացվեն Գյումրու սոցիալական բնակարանները (տեսանյութ)

Այսօր Գյումրիի քաղաքապետարանում կայացել է բնակարանների բաշխման նիստը: Որոշվել է ընտանիքների ընտրությունը կատարել վիճակահանության միջոցով: Հիշեցնենք, որ Գյումրիում սոցիալական բնակարանները մեկ ամսից կհանձնվեն շահագործման: Շինարարությունն իրականացվում է Գյումրու քաղաքապետարանի և Առդա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ: 11 բնակարանով եռահարկ շենքը հիմնականում նախատեսված է միայնակ ծերերի ու հաշմանդամություն ունեցողների համար: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում «Ա1+»

Ի՞նչ է շահել Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից.168.am

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը հարցադրում արեց, թե ի՞նչ է շահել Հայաստանը ԵԱՏՄ անդամակցությունից: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը պատասխանեց, որ այն ճգնաժամը, որ եղել է, և 2015թ-ին ԵԱՏՄ-ում անկումը խառնում է պատկերը: Նա վստահություն հայտնեց, որ եթե շոկային վիճակներ չլինեին, իրենց նախնական հաշվարկները իրականություն… Կարդալ ավելին »

Մեկնարկեց «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլը

Հունիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ.  ծրագրի 2-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Արիտունցիներին և հյուրերին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Բարով եք եկել տուն, ձեր տուն, ձեր հայրենիք, ձեր Հայաստան: Ուրախ եմ, որ ծրագրի շրջանակներում վայելելու եք Հայրենիքը, լինելու եք տեսարժան վայրերում, ու այն ամենը,… Կարդալ ավելին »

«Գեղարդ» երգեցիկ խմբի մշակութային կանգառը Կոտայքում

Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի հերթական երկու մշակութային կանգառները տեղի են ունեցել Կոտայքի մարզում: «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ (գեղ. ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյան) հնչել են հայ հոգևոր և ժողովրդական երգերի մշակումներ. Կոմիտաս, Մ. Եկմալյան, Էդ. Հովհաննիսյան, Ս. Աղաջանյան, Ե. Երկանյան, Դանիել Երաժիշտ: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը:… Կարդալ ավելին »

Վիկտորյա Լոպիրյովա. Մխիթարյանը հպարտության զգացում է առաջացնում (Տեսանյութ)

Ռուս հայտնի մոդել, հաղորդավարուհի Վիկտորա Լոպիրյովան, որն Աշխարհի 2018 թվականի առաջնության դեսպանն է, ինչպես նաև Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թվականի խաղարկության դեմքը,  «Комсомольская Правда»-ի եթերում պատասխանել է այն հարցին, թե ով է իր սիրելի ֆուտբոլիստը: Ռուս գեղեցկուհին համաշխարհային աստղերի կողքին նշել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը. — Օհ ..վիճելի… Կարդալ ավելին »

Մարադոնա. Պուտինի երկրպագուն եմ և կկատարեմ նրա խնդրանքը

Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հաղորդել է, որ նա կմասնակցի Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստությանը: «Զրուցել եմ Պուտինի հետ, հետո նա ինձ զանգահարեց: Նա ցանկանում է, որ ինչ-որ բան անեմ ԱԱ-2018-ի համար: Պուտինի երկրպագուն եմ, այդ պատճառով ուրախ էի: Ամեն ինչ հնարավոր է: Ինձ հետ արդեն խոսել են երկու ամիս առաջ, սակայն շատ կարևոր… Կարդալ ավելին »

Թուրքիան վրեժ կլուծի ԱՄՆ-ից

Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ Անկարան ԱՄՆ-ի միջոցով ՔԲԿ-ին և Սիրիայի քուրդ դեմոկրատական ուժերին տրամադրված զենքերի միջոցով հեղված արյան վրեժը լուծելու է այդ զենքերի իսկական տերերից: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում Արդարություն և զարգացում կուսակցության հանրահավաքում անդրադառնալով ՔԲԿ-ին ու նաև Սիրիայի հյուսիսում քուրդ դեմոկրատական ուժերին կատարվող ԱՄՆ-ի սպառազինական օժանդակությանն, ասել է.… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է հույն գործընկերոջ հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 26-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թերենս Նիկոլաուս Քուիքին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-հունական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն տարբեր ոլորտներում դեռեւս առկա է… Կարդալ ավելին »

Մեքսիկայում մի քանի հավաքական գերեզման է հայտնաբերվել

Անցած 9 տարիների ընթացքում Մեքսիկայում ավելի քան հազար հավաքական գերեզման է հայտնաբերվել: Այդ մասին հայտնել է Մեքսիկայի Իբերո-Ամերիկյան համալսարանի ղեկավարը: Հիսփան Թիվի հեռուստաալիքի հաղորդմամբ, «Բռնություն և սարսափ, հավաքական գերեզմանների հայտնաբերում Մեքսիկայում» խորագրով զեկույցի մեջ, Մեքսիկայի Իբերո-Ամերիկյան համալսարանի ղեկավար Դեյվիդ Ֆերնանդեսը հայտարարել է.«2007-2016թթ. ընթացքում երկրում հայտնաբերվել է 1075 հավաքական գերեզման ու դրանցում թաղված 2024 դիակ»: Վերջին տարիների… Կարդալ ավելին »

Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 26-ին՝ ԵԽԽՎ նստաշրջանի բացմանը, ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 25-ից գտնվում է Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: