Ամենօրյա արխիվներ: 22.06.2017

«Տաղարան» համույթը ՀՀ մարզերում հանդես կգա համերգներով

Հունիսի 23-ից մեկնարկում են Հնագույն երաժշտության «Տաղարան» երաժշտախմբի հյուրախաղերը Հայաստանի մարզերում: Այս մասին հայտոնւմ է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նույն օրը, ժամը 16:00-ին խումբը ելույթ կունենա Ապարանի մշակույթի տանը, հունիսի 25-ին, ժամը 15:00-ին՝ Գյումրու «Գոհար» երաժշտանոցում, հունիսի 26-ին, ժամը 19:00-ին՝ «Օրրան» բարեգործական հկ-ի Վանաձորի կենտրոնում, հունիսի 29-ին, ժամը 18:00-ին՝ Օշականի մշակույթի տանը,… Կարդալ ավելին »

Արցախի գորգերն առաջիկայում կներկայացվեն «Զվարթնոց»-ում

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն իր մասնաճյուղ արգելոց-թանգարաններում զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր քաղաքականություն է որդեգրել, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր» և այլ արգելոց- թանգարաններ այցելող օտարերկրացին Հայաստանից պետք է հեռանա ոչ միայն մշակութային ժառանգության մասին վառ տպավորություններով, այլև իր հետ տանի նաև հայկական մշակույթի մի մասնիկը:… Կարդալ ավելին »

«Իմ բիզնեսը տվել եմ հավաքագրման». ՀՀԿ պատգամավորը՝ ադրբեջանական կերի մասին (տեսանյութ)

Հանրապետական պատգամավոր Արկադի Համբարձումյանը հերքում է տեղեկությունները, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր բիզնեսում սկսել է ստուգումներ. Մանրամասներն ̀ «Ա1+»-ի տեսանյութում:

Արայիկ Խանդոյանին պատժախուց են տարել

Երեկ առավոտյան՝ դատարան բերելուց առաջ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի մոտ խուզարկության ժամանակ արգելված իր են գտել: «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ դատարանից վերադառնալիս նրան ոչ թե խուց են տարել, այլ 5 օրով պատժախուց: Պաշտպանը դեռ չի ուզում բարձրաձայնել, թե ինչ արգելված իրի մասին է խոսքը, քանի դեռ ՔԿՀ վարչությունն ինքը… Կարդալ ավելին »

Մինչ Դավիթաշենի թաղապետը Ֆեյսբուքում զբաղված է ստատուսներ գրելով, իր վարչական շրջանում կրքերը չեն հանդարտվում. սպասենք նրա հերթական «գլուխգործոց-ստատուսին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արդեն մի քանի օր է, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի 18 շենքի հարևանությամբ բնակիչների կողմից խնամված, աչքի լույսի պես պահված այգում Դավիթաշենի թաղապետարանի չինովնիկների կողմից ապամոնտաժված զրուցարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Թաղապետարանը՝ թաղապետ Ռուսլան Բաղդասարյանի գլխավորությամբ քանի օր է, հանդիպումներ է անցկացնում բնակիչների հետ, որպեսզի հարցը վերջնականապես լուծվի և իրենց ապամոնտաժված զրուցարանի փոխարեն մեկ… Կարդալ ավելին »

ՀՀ կառավարության ծրագիրն ընդունվել է

Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցը: Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել փաստաթղթի վերաբերյալ Կարեն Ավագյանի գնահատմամբ՝ կառավարության ծրագիրը շատ հստակ է, այն ուղղված է երկրի անվտանգության ապահովմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Նա կարեւորել է բարձրագույն կրթության, առողջապահության, գիտության ոլորտներում նախատեսված փոփոխությունների իրականացումը: Կորյուն Նահապետյանը… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

«Հարգարժան պարոն վարչապետ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, նախ շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին եւ խմբակցություններին կառավարության ծրագրի շահագրգիռ քննարկման համար: Միեւնույն ժամանակ ուզում եմ հատուկ նշել, որ առաջին անգամ, գոնե իմ հիշողության մեջ, երկրի վարչապետը ներկա է Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ողջ ընթացքին: Հարգելի գործընկերներ, բոլորիս նպատակն է ստեղծել զարգացած, արդար… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԺԿ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԿԱԶՄՈՎ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին: Այն վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը և Ժան-Քլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եզրափակիչ ելույթը ՀՀ Ազգային ժողովում

Ազգային ժողովի հարգարժա´ն նախագահ, հարգելի´ գործընկերներ, հարգելի´ խորհրդարան, տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս քննարկումների և առաջարկությունների համար: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք հանդուրժողական և կոռեկտ միջավայր ձևավորել: Հիմնականում ելույթները եղել են այդպիսին, բայց եղել են նաև էմոցիոնալ ելույթներ: Ձեր թույլտվությամբ նաև դրանց կարձագանքեմ: «Ելք» դաշինքի մեր գործընկերների… Կարդալ ավելին »