Ամենօրյա արխիվներ: 21.06.2017

«Սա կյանքի որակ փոխող ծրագիր է». վարչապետը խորհրդարանին է ներկայացնում կառավարության ծրագիրը

Տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ, աղքատության գրեթե կիսով չափ կրճատում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, արտահանման ծավալների զգալի աճ․ սրանք Կառավարության թիրախներին են առաջիկա 5 տարիների համար: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ազգային ժողովում ոլորտ առ ոլորտ ներկայացրեց Կառավարության ծրագիրը՝ շեշտելով, որ դրա հիմքում դրել են «անվտանգ, արդար, անկախ և խելացի Հայաստան» ունենալու տեսլականը․ — «Այս ծրագիրը կյանքի… Կարդալ ավելին »

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստացել է 38 մլն դրամի նվիրաբերություն

ՀՀ ԶՈւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հունվարի 1-ից մինչև հունիսի 19-ը ստացել է մոտ 37,8 մլն ՀՀ դրամի նվիրատվություն: Իսկ պարտադիր վճարներով այս ընթացքում հավաքվել է 2 մրդ 25 մլն դրամ: Այս մասին հայտնի է դառնում հիմնադրամի կայքից: Մինչև հունիսի 19-ն այս գումարից կատարվել է 134 մլն դրամի հատկացում՝ 13 զինծառայողի ընտանիքի: Եվս երկու ընտանիք գումարները կստանան… Կարդալ ավելին »

Ադրբեջանի զինուժի ձեռքում ՀՀ քաղաքացի է հայտնվել

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հաստատել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութում հարցերին պատասխանող անձը Հայաստանի քաղաքացի է։ Քաղաքապետի խոսքով՝ նա գրանցված է եղել Վանաձորի ծերանոցում՝ անձնագիր ստանալու համար: Ըստ Ասլանյանի, կոնկրետ բնակության վայր չուներ, «մանկատան երեխա էր, քաղաքում աղբ հավաքելով էր զբաղվում»։ Վանաձորի քաղաքապետը վստահ է, որ ադրբեջանական կողմում հայտնված տղամարդը զինվորական չէ։ Ժամեր… Կարդալ ավելին »

Ոստիկանները փորձել են մտնել Սասնա ծռերի աջակցի բնակարանը

Քիչ առաջ ոստիկանությունից այցելել են Հայ կանանց ճակատի անդամ, «Սասնա Ծռերի» աջակից, Ավետիսյան 36 հասցեում բնակվող Նաիրա Բադալյանի բնակարան, ստիպել են նրան դուռը բացել ծանոթանալու պատրվակով։ Նաիրա Բադալյանը դուռը չի բացել և ասել է, որ ծանոթանալու ցանկություն չունի և դուռը կբացի միայն դատարանից համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում։ Այդ ժամանակ թաղի տեսուչ ներկայացող ոստիկանը սպառնացել է… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու պաշտոնական ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդին: Հանրապետության Նախագահը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ: «Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմոլորտ համագործակցության… Կարդալ ավելին »

Չափազանց անհաջող սցենար են գծել դատավարության համար. փաստաբան (տեսանյութ)

«Սասնա ծռեր» խմբի անդամների գործով արտագնա դատական նիստն այսօր հարթ չի անցել։ Դատավորը սանկցիաներ է կիրառել անդամների նկատմամբ, ինչպես նաև, որոշել է դիմել փաստաբանների պալատ՝ փաստաբաններին պատասխանատվության ենթարկելու համար։ Այս թեմայով «Ա1+»-ը հյուրընկալել է «Սասնա ծռերի» գործով պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանին։ Ինչո՞ւ են ուզում փաստաբաններին պատժել։ Հարցազրույցի մանրամասները «Ա1+»- ի՝ տեսանյութում  

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որին հրավիրված են Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Ինչպես են ապրում պաշտոնից դուրս վերջին փուլի «օպտիմալացված» պաշտոնյաներն. «Հրապարակ» 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս։ Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակի հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում․ ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։ Նրանք պարբերաբար… Կարդալ ավելին »