Ամենօրյա արխիվներ: 20.06.2017

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 24-ից Երևան քաղաքի Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Խաչատուր Աբովյանի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող… Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ հերքումն իրականում հաստատեց իր զինծառայողի ծանր վիրավորելու մասին լուրը

Հունիսի 19-ին Facebook սոցիալական ցանցում որոշ հայ օգտատերեր տեղեկություն էին տարածել, որ հայկական կողմի պատժիչ գործողության արդյունքում գլխի ծանր վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ բրիգադներից մեկի հրամանատարի տեղակալ ոմն Նատիգ Ղուրբանովը: Հունիսի 20-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը փոխանցել է այդ երկրի պաշտպանության նախարարության հերքումը, որն, իրականում ավելի շատ  հաստատում է հայկական կողմի հայտնած լուրը. «Տեղեկացնենք,… Կարդալ ավելին »

Պաշտպանության ոլորտը ՀՀ կառավարության ծրագրում

Հունիսի 19-ին կառավարությունը հավանություն է տվել իր 2017-2022 թթ ծրագրին և ուղարկել է ՀՀ ԱԺ հաստատմանը: Հունիսի 21-ին անցկացվելու է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ էլ նախատեսվում է կառավարության ծրագրի քննարկումը: Պաշտպանության ոլորտում ծրագիրը նախատեսում է ինչպես ԶՈւ սպառազինությամբ համալրման ու ռազմարդյունաբերության զարգացման, այնպես էլ կադրային համալրման ու կանանց կամավոր զինծառայության հնարավարությունների ավելացման աշխատանքներ: Պաշտպանական… Կարդալ ավելին »

ՀՀ ԶՈւ զինծառայողները լեռնային պատրաստության դասընթաց են անցնում Վրաստանում

Հունիսի 19-ին Վրաստանի ՊՆ Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում մեկնարկել է ամառային վերապատրաստման փուլը: Դասընթացին մասնակցում են Հայաստանի, ինչպես նաև Լատվիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և ԱՄՆ ԶՈւ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը: Դասընթացը տևելու է երեք շաբաթ և ավարտվելու է հուլիսի 7-ին: 25 զինծառայողներ վերապատրաստում են անցնում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի (NATO Partnership… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հանդիպումների շարքում այսօր անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական հարաբերություններին և համագործակցության օրակարգին: Երկկողմ ընթացիկ ծրագրերի կյանքի կոչման, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների առավել խորացման, հայ-ռուսական բազմոլորտ համագործակցությունը նոր ծրագրերով հարստացնելու ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների, ինչպես նաև երկկողմ օրակարգն առաջ մղելու գործում… Կարդալ ավելին »

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆՎԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ԳԻԱ ԿԱՆՉԵԼԻԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Գիա Կանչելիին, ով ժամանել է Հայաստան հունիսի 18-20-ը Երևանում անցկացվող Կանչելիին նվիրված փառատոնին մասնակցելու նպատակով: Ողջունելով անվանի կոմպոզիտորին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում շատ սիրում ու բարձր են գնահատում Գիա Կանչելիի արվեստը, ինչի վկայությունն է նրան նվիրված երևանյան փառատոնը: Այն, ըստ Նախագահի,… Կարդալ ավելին »

Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը՝ վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում կուտակվել է համագործակցության հարուստ փորձ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կողմից… Կարդալ ավելին »