Ամենօրյա արխիվներ: 18.06.2017

Ռոնալդուն` Պորտուգալիա-Մեքսիկա խաղի լավագույն ֆուտբոլիստ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի` Մեքսիկայի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը ստացել է «BUD AF Man of the Match» մրցանակը: 32-ամյա պորտուգալացին գոլային փոխանցման հեղինակ է դարձել: «Կազան Արենայում» կայացած հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:   Armsport

Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին տեղի ունեցած վթարի մասին (թարմացված)

Հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը: Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը… Կարդալ ավելին »

Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել

Տուլայի հիվանդանոցում են գտնվում Աիդա Հակոբյանը (1983 թ.), Ռոզա Գեղամյանը  (2005 թ,) Կառլեն Գեղամյանը (2002 թ.) իսկ  Տուպինոյի հիվանդանոցում`  Վալերիա Ստեփանյանը, Նորայր Դավթյանը, Ռոմիկ Նիկողոսյանը, Հրայր Գյուրջյանը, Սվետլանա Կալդարյանը, Թինա Մուսոյանը: Տվյալները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և միկրոավտոբուսը (Թարմացված)

Հունիսի 18-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մոսկվա-Երևան ավտոճանապարհի 133-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը: Ըստ նախնական տվյալների՝ պատահարի հետևանքով մահացել է 1, տուժել՝ 6 քաղաքացի, որոնց թվում կան ազգությամբ հայեր: Դեպքի վայր է մեկնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ… Կարդալ ավելին »

Ադրբեջանական կողմը հայտնել է իր զոհերի մասին

Ադրբեջանի ԶԼՄ-ները հղում անելով իրենց պաշտպանության նախարարությանը, հայտնում են, որ հունիսի 16-ին իրենց կողմը մեկ զոհ է ունեցել՝  Շախվելեդով Սուլթան Նիյազ օղլու: Բնականաբար Ադրբեջանի ՊՆ-ն  այն ներկայացնում  է որպես հայկական կողմի սադրանքի հետևանք: Չնայած Ադրբեջանի ՊՆ-ն միայն մեկ զոհի մասին է նշում, սակայն մի քանի լրատվամիջոցներ մեկ այլ զոհի մասին ևս հրապարակելեն: Զոհերի թվում նշվում է նաև… Կարդալ ավելին »

Երևանում 9 ազգերի ներկայացուցիչները շուրջպար են բռնել քոչարու հնչյունների ներքո․(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2017թ հունիսի 5-ից 13-ը «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն Իսպանիայի “Pokhara”, Նիդեռլանդների “YouthNet” և Ուկրաինայի “Educatio” կազմակերպությունների հետ համատեղ անցկացրեց “Art Bridge to Tolerance” խորագրով ծրագիրը։ Միջոցառումը նպատակ ուներ արվեստի մի քանի ձևերի միջոցով նպաստել հայ և օտարերկրացի երիտասարդների միջև հարաբերությունների ստեղծմանն ու համագործակցության զարգացմանը: Armtimes

Հայաստանում Արցախի անկախության ճանաչումը հնարավոր չէ. Վադիմ Դուբնով

Հունիսի 16-ին և 17-ին 4 հայ զինծառայողների զոհվելուց հետո ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից ուրվագծվում է Ադրբեջանի քաղաքական իսթաբլիշմենթին անհանգստացնող հարցը: Ադրբեջանական լրատվամիջոցները փորձագիտական կարծիքներ են հավաքում, թե արդյոք վերջին սահմանային միջադեպերից հետո Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Ռուս վերլուծաբան Վադիմ Դուբնովի խոսքով, դա Հայաստանում ներքաղաքական հարց է և Արցախի անկախության ճանաչումը հնարավոր չէ: «Հայաստանում և տարածաշրջանում իրավիճակը… Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետի՝ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մանկության ընկերը օգնության ձեռք մեկնեց հենապատի փլուզման հետևանքով տուժած ընտանիքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 17-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 25/1 շենքի բնակիչ Վազգեն Բաղդասարյանը և իր շնորհակալությունն էր հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Վազգենն ասում էր. «Հունիսի 12-ին Երևանում տեղացած ուժեղ անձրևի ու կարկուտի հետևանքով փլուզվել էր շենքի դիմացի բազալտ-բետոնե հենապատը, ինչի հետևանքով էլ մեր ընտանիքին պատկանող… Կարդալ ավելին »

Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը․ Սենոր Հասրաթյան

Արցախի և Ադրբեջանի հանրապետությունների շփման գծում ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Այս մասին armtimes.com-ին ասաց Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Հակառակորդը տարբեր հատվածներում շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, սակայն ընդհանուր իրավիճակը վերահսկվում է պաշտպանության բանակի կողմից»,-ասաց Հասրաթյանը նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Ըստ Հասրաթյանի՝ սա Ադրբեջանի կողմից շարունակական սադրանքներն… Կարդալ ավելին »

Ղարաբաղում երեք 20-ամյա զինվոր է զոհվել. The Guaridan

Հունիսի 16-ին շփման գծում երեք հայ զինծառայողների զոհվելու մասին լուր է հրապարակել բրիտանական The Guaridan-ը: «Ադրբեջանի զինուժն ուրբաթ օրը երեք էթնիկ հայ զինծառայող է սպանել, հայտնել է Ղարաբաղի ապստամբ իշխանությունը: Ադրբեջանը կրակի տակ է պահել Ղարաբաղի բանակի դիրքերը հակատանկային զինատեսակներից, ինչի հետևանքով 20-ամյա երեք զինվոր է զոհվել, նշված է տարածված հայտարարության մեջ», նշված է նյութում, ինչին… Կարդալ ավելին »